Կրեմլը ներկայացրել է ապրիլի 19-ին Պուտինի և Փաշինյանի միջև կայանալիք բանակցությունների օրակարգը
Ապրիլի 19-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ։ Մանրամասները ներկայացված են Կրեմլի կայքում։
«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։
Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ նշանակության իրադարձություն. ՌԴ-ն՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
- Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները մեկնարկելու հարցը
- Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Բրյուսելում Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին
- Պուտինը ԼՂ իրավիճակի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին