Ժամանակ չկա, պետք է գործենք․ Արթուր Վանեցյանի ասուլիսը
«Երեկվանից, իմ որոշմամբ, եկել եմ Ազատության հրապարակ և հայտարարել, որ իրականացնելու են անժամկետ բողոքի ակցիա՝ հանուն մեր Մեծ հայրենիքի ՝ Արցախի և ՀՀ անվտանգության և առհասարակ ամոթալի ժամանակաշրջանին վերջ դնելու համար»,- Ազատության հրապարակում, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Խոսելով իրականացրած ակցիայի դրդապատճառներից, Վանեցյանը նշեց, որ գործող վարչապետի հայտնի ելույթը հանրապետությունում նոր իրավիճակ է ստեղծել։
«Այդ ելույթում թույլ են տրված այնպիսի մտքեր և որակումներ, որոնք անընդունելի են հայ ազգի, կարծում եմ, մեծամասնության համար։ Այս ելույթը լսել ենք ոչ միայն մենք, այլև միջազգային հանրությունը, այդ թվում՝ թշնամի երկիրը։ Պատկերացնում ենք,թե ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Այդ ելույթը շատ ու շատ որակումներ է ստացել՝ «սա Արցախի և Հայաստանի մահախոսականն է», «այդ ելույթը երրորդ հանրապետության վերջին ելույթն է» և այլն»,- նշեց Վանեցյանը։
Նա նաև շեշտեց, որ ժամանակ չկա, պետք է գործել։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է անժամկետ բողոքի ակցիա մեկնարկելու մասին՝ հանուն Արցախի և Հայաստանի փրկության։
«Պետք է հասկականք, որ հայ ազգի «լինել, չլինելու» հարցն է։ Եթե հիմա մենք չկարողացանք կանգնեցնել այս պարտությունների չընդհատվող անիվը, մենք իրապես կորցնելու ենք մեր երկիրը»,- ասաց Վանեցյանը։
Ինչ վերաբերում է ակցիայի շրջանակում հանրության մասնակցության առումով սպասումներին, ապա «Հայրենիք» կուսակցության նախագահը նշեց․ «Եղավ անսպասելին։ Ես պատկերացնում էի, որ մարդիկ իրապես հասկանում են,թե ինչ վտանգ է սպառնում։ Բայց չէի սպասում, որ այսքան մեծ հոսք է լինելու, այսքան մարդ է գալու, որ խոսեն զրուցեն, հասկանան,թե ինչ է լինելու։
Բոլորը պատրաստ են պայքարին՝ մինչև վերջ գնալուն։ Ասում են՝ խոստացեք, որ այս անգամ մինչև վերջ գնալու եք, մինչև չազատվենք այս չարիքի իշխանությունից։ Գալիս են մարդիկ, որոնք երբևէ չեն մասնակցել որևէ բողոքի ակցիայի, գալիս են անկուսակցականներ։
Բոլորի պահանջն ու նպատակը մեկն է՝ վերջ տալ այս քաոսին և մեր երկիրը բերել նորմալ ուղուն»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Գալստյանը Ազատության հրապարակում է․ Արթուր Վանեցյան
- Պայմաններն իրականում բարդ են, բայց մենք գիտենք` ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- Մարդկանց հոսքն ու իշխանության կողմից այսքան մեծ քանակությամբ ուժեր կուտակելը ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Յուրաքանչյուրդ մտածեք, որ հենց ձեզանից է կախված Հայաստանի ու Արցախի ապագան
- Արթուր Վանեցյան. Քիչ առաջ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան