Մանդատը վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է․ Արթուր Վանեցյան
«Ես չեմ ստանձնել ընդդիմադիր գործիչներից ընդդիմադիր գործողությունների դեմքը լինելու պարտավորությունը։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, եկել եմ և իմ խոսքն եմ ասել, իմ բողոքի ձայն եմ բարձրացրել՝ փորձելով մարդկանց ուշադրությունը գրավել այս իրավիճակին» ,- Ազատության հրապարակում, մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի փոխանցմամբ՝ այս մեկ օրվա ընթացքում գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն, այդ թվում՝ Խորհրդարանական ընդդիմության, այցելել են իրենև եղել են իր կողքին։
«Ես ձեզ հավաստիացնում եմ, մեր բոլորիս նպատակը նույն է, բայց որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն, ցանցային ճանապարհով»,- ասաց նա։
Շարունակելով խոսքը Վանեցյանը հայտնեց, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի ականատեսը կլինի հասարակությունը։
«Որոշ ժամանակ անց, ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք այս բողոքի ակցիայի և մեկնարկող այլ բողոքի ակցիաների զարգացմանն ու ընթացքին։ Համոզված եմ, որ ժողովուրդը, եթե մեզ հավատա և յուրաքանչյուրն իր լուման ներդնի այս պայքարում,ապա շատ արագ կհասնենք արդյունքի։ Այս անգամ լրջագույն փոփոխություններ ենք ունենալու և հասնելու ենք մեր վերջնական նպատակին ։ Իսկ նպատակը ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան պետություն, տարածքային ամբողջականությունը պահպանված պետություն և լավ ապրող քաղաքացի ունենալն է»,- ասաց քաղաքական գործիչը։
Նպատակին հասնելու համար, ըստ Վանեցյանի, պետք է լուծել միջանկյալ մի խնդիր՝ այս իշխանություններին պետք է հեռացնել։
Ինչ վերաբերում է մանդատները վայր դնել, չդնելուն, ապա Վանեցյանն ասաց․
«Համարեք, դրել ենք։ Այստեղ ենք, փողոցում ենք, Խորհրդարանում չենք, կանգնած ենք գետնին, շփվում ենք ամեն օր ժողովրդի հետ։ Ես այլևս Խորհրդարանում ի՞նչ անեմ, ի՞նչ քննարկեմ, ինչի՞ մասին խոսեմ։ Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ «Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում» կամ «Արցախում ապրող հայը կարող է ապրել Ադրբեջանի կազմում», ես այդ Խորհրդարանում այլևս չգիտեմ ինչով պետք է զբաղվեմ։ Այնպես որ մանդատը վայր դնելը կամ չդնելը տեխնիկական հարց է։ Այդուհանդերձ, իշխանափոխությունն իրականացվելու է Խորհրդարանում՝ փողոցի ճնշման տակ։
Եվ այդ մանդատները մեզ պետք են գալու՝ գործն ավարտին հասցնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Գալստյանը Ազատության հրապարակում է․ Արթուր Վանեցյան
- Պայմաններն իրականում բարդ են, բայց մենք գիտենք` ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- Մարդկանց հոսքն ու իշխանության կողմից այսքան մեծ քանակությամբ ուժեր կուտակելը ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Յուրաքանչյուրդ մտածեք, որ հենց ձեզանից է կախված Հայաստանի ու Արցախի ապագան
- Արթուր Վանեցյան. Քիչ առաջ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
- Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան