Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի․ Արթուր Վանեցյան
Ազատության հրապարակում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ասուլիսի ընթացքում լրագրողը մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 11-ի Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված, որտեղ ասվում էր․ «Կարծում եմ, որ եթե հասել են այդ հանգրվանին, ավելի լավ էր ոչինչ չստորագրել,այլ թողնել Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, Սյունիքով տարածք չտայինք Ադրբեջանին, Քարվաճառ, Լաչին չտայինք»։ Այնուհետև լրագրողը հետաքրքրվեց, թե արդյո՞ք չկա հակասություն՝ Ազատության հրապարակում մեկնարկած գործողության և այս հայտարարության միջև։ Ի պատասխան Արթուր Վանեցյանն ասաց․
«Լրագրողն ինձ հարց էր տվել , թե ես ի՞նչ կանեյի,եթե լինեի իշխանությունների փոխարեն, երբ թշնամին արդեն հասում էր Ստեփանակերտ։ Ես ասացի՝ ավելի լավ էր որևէ փաստաթուղթ չստորագրել։
Հիշեցնեմ, ըստ Նիկոլ Փաշինայնի, ինքն այդ փաստաթուղթը ստորագրել է, քանի որ Արցախի տարածքում եղել է 25 000 զինվոր և այդ թուղը ստորագրելով իբր փրկել է այդ զինվորների կյանքը։ Ես էլ ասացի, ավելի լավ էր այդ թուղթը չստորագրել, զորքերը հետ քաշել դեպի Քարվաճառ, Լաչին, որպեսզի 100 տոկոս պաշտպանված լինեն ՀՀ սահմանները՝ Գեղարքունիքը, Սյունիքը։
Եվ որևէ փաստաթուղթ չստորագրելով և պարտավորություն չստանձնելով մենք կապահովեինք երկու հարց՝ ՀՀ սուվերեն տարածքի պահպանությունը և կպահպանեինք մի իրավիճակ, որ դիվանագիտական ճանապարհով ինչ-որ մի ժամանակահատվածում կհասնեինք Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիային։ Չէինք լինի այսօրվա պարտվողական դիրքում, կմտածեինք միայն Արցախի անվտանգության մասին։
Հիշեցնում եմ՝ մեկ տարուց ավելի է ՀՀ տարածքի 41քառ․կմ զբաղեցնում են թշնամու ուժերը։ Սյունիքում փակել են մեր միջպետական՝ Գորիս-Կապան ճանապարհը ճանապարհը, ստիպված ենք եղել այլ ճանապարհ կառուցելու և Սյունիքը, Գորիսը, Կապանը կտրված է։ Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի, չէին խոսի ընդհանրապես «Զանգեզուրի միջանցքի» մասին, որովհետև բան չէր լինի միացնելու իրար»։
Արթուր Վանեցյանը նաև հիշեցրեց, որ 90-ականներին ունեցել ենք ավելի վատ իրավիճակ, երբ թշնամին եղել է Ստեփանակերտից մի քանի կմ հեռավորության վրա, սակայն կարողացել ենք դիմակայել, պահել և ունենալ ազատ Արցախ։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
- Մանդատը վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է․ Արթուր Վանեցյան
- Ժամանակ չկա, պետք է գործենք․ Արթուր Վանեցյանի ասուլիսը
- Դավիթ Գալստյանը Ազատության հրապարակում է․ Արթուր Վանեցյան
- Պայմաններն իրականում բարդ են, բայց մենք գիտենք` ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- Մարդկանց հոսքն ու իշխանության կողմից այսքան մեծ քանակությամբ ուժեր կուտակելը ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Յուրաքանչյուրդ մտածեք, որ հենց ձեզանից է կախված Հայաստանի ու Արցախի ապագան
- Արթուր Վանեցյան. Քիչ առաջ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ
- Արթուր Վանեցյան. Ես տուն չեմ գնալու
- Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
- Պարոն Վանեցյանի այսօրվա քայլը պետք է օրինակ լինի շատերի համար. Աղվան Վարդանյան
- Պայմանական իմ աշխատասենյակը լինելու է Ազատության հրապարակը. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ. Մեկնարկում է անժամկետ բողոքի ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան