Արսեն Բաբայան. Դանիել Իոաննիսյանի հայտնի ստախոսության հետևանքները մենք կտեսնենք շուտով
«Պարոն Վանեցյանի զորախմբին վստահված տարածքները մինչև հիմա հայկական ուժերի վերահսկողության ներքո են, այդ թվում նաև Շոշը։ Դանիել Իոաննիսյանի հայտնի ստախոսության հետևանքները մենք կտեսնենք շուտով»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը։
Նրա խոսքով, «Հայրենիք» զորախումբը վերջնականապես կորոշի Դանիել Իոաննիսյանին քարշ տալ դատարան։
«Հիշեցնեմ, ինչ-որ հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում մանրամասն քննություն է իրկանացվել, և պարզվել է, որ այդպիսի բան չի եղել։ Սպասենք, և դանիելներն իրենց պատասխանը կստանան։ Ամեն դեպքում հիշեցնում եմ՝ զորախմբին վստահված տարածքները մինչև այս պահը մնացել են հայկական։ Դանիել Իոաննիսյանը թող պատասխանի, ի՞նչ էր անում ինքը որոշ տեղերում դրոններ թռցնելով, ո՞ւր էր ուղարկում այդ վիդեոները։ Ժամանակը կգա, մանրամասն քննություն կիրականացվի»,-ասաց Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկ Գալստյան. Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալված 4 քաղացիներն ազատ արձակվեցին
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան