Արսեն Բաբայան. Ոստիկանությունը համառորեն մերժում է՝ նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Ոստիկանությունը Ազատության հրապարակում հացադուլ անող 44 օրյա պատերազմի մասնակիցների առողջության վրա թքած ունի։
Սիրելի հայրենակիցներ, առավոտյան, ինչպես գիտեք, Ազատության հրապարակ են եկել հացադուլ հայտարարած 44 օրյա պատերազմի մասնակից երիտասարդներ:
Ոտիկանության հետ բանակցում եմ, որպեսզի ընդամենը մեկ հովանոց տեղադրենք, որպեսզի տղաները կարողանան կեսօրից ուժեղ արևից պաշտպանվեն: Ցավոք՝ ոստիկանությունը համառորեն մերժում է նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը:
Հովանոցը մենք կարող ենք տեղադրել օրենքի ուժով և ոստիկանությունը որևէ իրավունք չունի մերժելու մեր օրինական գործողությունները:
Մենք այսպիսի՞ ոստիկանություն ենք երազել»։
Հարակից հրապարակումներ`
- Գրառումից հետո միայն «Շտապ օգնություն»-ը ժամանեց
- «Անահիտ, տեղյակ էս, որ ուղիղ պարտավորություն ունես տղաների մոտ հերթապահող բուժանձնակազմ ուղարկելու»
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան