Երևան-Գյումրի ճանապարհին վթարի փաստով քրգործ է հարուցվել
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 17-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել «Վազ 2106», «Վազ 2115» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ 6 անձի պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան