Թուրքիան կրկին պնդում է, որ ՄԱԿ-ն ի վիճակի չէ լուծել աշխարհի խնդիրները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կիրակի օրը կրկին կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի համակարգը չի նպաստում մոլորակի խնդիրների լուծմանը։
«ՄԱԿ-ի համակարգն ի վիճակի չէ լուծել խնդիրները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից երեք ամիս պահանջվեց համաճարակի վերաբերյալ համատեղ որոշում կայացնելու համար»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է նա՝ ելույթ ունենալով Սինոպում։ Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է TRT հեռուստաալիքը։
Նախարարը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ընդունում են Անկարայի միջնորդական դերը, քանի որ նա «արդար է գործում»։
Թուրքիայի իշխանությունները երկար տարիներ ակտիվորեն հանդես են գալիս ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման օգտին։ Վերջին շրջանում նման կոչերը հաճախակի են դարձել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայիում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ․ զեկույց
- Թուրքիան ռուսական բանակին մեղադրել է Ուկրաինայում «թունավոր միջոց» օգտագործելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան