Իրանը փորձարկել է «Գազա» ԱԹՍ-ն, որը կարող է միաժամանակ 13 ռումբ կրել
ԻՀՊԿ ուժերի կողմից կառուցված «Գազա» ԱԹՍ-ն անցել է հաջող փորձարկում և կարող է կիրառվել հետախուզական ու մարտական առաջադրանքների համար։
Parstoday-ը գրում է, որ «Գազա» անօդաչու թռչող սարքն ունի թևերի 21 մ բացվածք և կարող է տեղափոխել 500 կիլոգրամ բեռ։
ԻՀՊԿ հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նշել է, որ ԱԹՍ-ն կարող է միաժամանակ 13 ռումբ կրել։ «Գազա» անօդաչու թռչող սարքի թռիչքի տևողությունը 35 ժամ է՝ ժամում 350 կիլոմետր արագությամբ:
«Շահեդ 129» ԱԹՍ-ի համեմատ, որն ԻՀՊԿ ամենակարևոր և ամենաշատ կիրառվող անօդաչու թռչող սարքերից է, «Գազա»-ն ունի ավելի շատ հնարավորություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան