Կոչուբաև. Հաշվի առնելով մտահոգությունները, որ Ռուբիկ Մխիթարյանը մերձիշխանական դատավոր է, էներգիա չենք ծախսի
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Վաղը՝ ապրիլի 19-ին, ժամը 15։30-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը /Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ/ քննելու է Նարեկ Մանթաշյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքը։
Բողոքը ներկայացված է եղել փետրվարի 14-ին /64 օր առաջ/, որը քննվում է միայն երկու ամիս անց։ Մինչ այս պահը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կազմը դատական նիստերի վերաբերյալ ակնհայտ կեղծ ծանուցագրեր էր ուղարկել, որոնք փոստին հանձնվել են այն հաշվով, որ ես ծանուցվեմ նիստերից հետո։ Ի դեպ, վաղվա նիստի ծանուցագիրն էլ էր նույն ձևով ուղարկվել, սակայն կազմը սխալ է հաշվարկել և ես ծանուցագիրը ստացել եմ։
Իմ խորին համոզմամբ, դատավորի վարքագիծը պարունակում է հանցակազմ սակայն հաշվի առնելով հանրային այն մտահոգությունները, որ Ռուբիկ Մխիթարյանը մերձիշխանական դատավոր է, ուստի, երևի թե, այդ ուղղությամբ էներգիա չենք ծախսի և կբավարարվենք ինքնաբացարկի միջնորդությունով»։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Մանթաշյանի բողոքը
- Արվում է ամեն ինչ, որպեսզի Նարեկ Մանթաշյանը ազատ չարձակվի․ փաստաբան
- Մանթաշյանը իր փաստաբանների հետ հեռախոսակապի հնարավորություն չունի
- Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է․ պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան