Ճապոնիայում կայացած աճուրդում 1 կգ թեյը վաճառվել է ռեկորդային 15,5 հազար դոլարով
Երկուշաբթի օրը Ճապոնիայում 1 կիլոգրամանոց թեյի տերևների փաթեթը վաճառվել է 1,96 մլն իենով (մոտ 15,5 հազար դոլար), ինչը բացարձակ ռեկորդ է նման աճուրդների ողջ ընթացքում։ Դրանք ամեն տարի ապրիլին անցկացվում են Սիձուոկա քաղաքում, որտեղ գտնվում են երկրի լավագույն թեյի պլանտացիաները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Kyodo գործակալությունը։
Համտեսից հետո գիտակները նշել են, որ ռեկորդային գնով գնված կանաչ թեյն առանձնանում է յուրահատուկ ինտենսիվ համով, բույրով ու մուգ գույնով: Սիձուոկայում կայացած աճուրդներում նոր բերքի թեյը վաճառվել է միջինը 5000 իենով (մոտ 40 դոլար) 1 կգ-ի դիմաց:
Ճապոնիան հայտնի է գյուղատնտեսական ապրանքների աճուրդներով, որոնք հաճախ գնային ռեկորդներ են սահմանում։ Այսպես, անցյալ տարվա հուլիսին Կանազավա քաղաքում տեղwի ունեցած աճուրդի ժամանակ «Պերմի Ռուբին» հազվագյուտ տեսակի խաղողի ողկույզը վաճառվել է գրեթե 13 հազար դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան