Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ Զու Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Եռաբլուր»
Ապրիլի 18-ին՝ ննջեցյալների հիշատակության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ Զու Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Պանթեոնում կատարվել է Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Եկեղեցականներն առանձնաբար այցելել են նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան