Գրառումից հետո միայն «Շտապ օգնություն»-ը ժամանեց
Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանի ու Արթուր Ավագյանի մոտ քիչ առաջ «Շտապ օգնության» մեքենա ժամանեց։
Բժիշկն այս պահին չափում է արցախյան վերջին պատերազմի մասնակից երիտասարդների արյան ճնշումը, ստուգում է սրտի աշխատանքը։
Հիշեցնենք, որ «Շտապ օգնության» մեքենան ժամանեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի գրառումից հետո միայն։
Չնայած անժամկետ հացադուլ սկսելու մտադրության մասին Նվերն ու Արթուրը հայտարարել էին երեկ, արդեն այսօր առավոտյան նրանք Ազատության հրապարակում էին, ու լրատվամիջոցներն էլ գրել էին դրա մասին, շտապ օգնության բրիգադ չէր եկել նրանց մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Խաչիկ Գալստյան. Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան