Ուկրաինան սադրանքներ է նախապատրաստում Զատկի գիշերը. ՌԴ ՊՆ
Ռուս զինվորականներն ապացույցներ ունեն, որ Կիևը Զատկի տոնին խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերով սադրանքներ է պատրաստում, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ գնդապետ Միխայիլ Միզինցևը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի Զապորոժյեի, Նիկոլաևի, Օդեսայի, Սումիի և Խարկովի մարզերում ծրագրվում է ծանր զինատեսակներով կրակել ուղղափառ եկեղեցիների ուղղությամբ, որպեսզի այնուհետև ռուս զինվորականներին մեղադրեն խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մեջ:
Ըստ աղբյուրի՝ Կիևն այդ սադրանքները նախապատրաստում է արևմտյան որոշ երկրների աջակցությամբ։
«Ազգայնական գումարտակներից 70-ից ավելի շարժական խմբեր ստեղծվել են ավտոֆուրգոններում և բարձր անցանելիության ավտոմեքենաներում, որոնք հագեցած են ականանետերով (այսպես կոչված «թափառող ականանետեր»)՝ Զատկի գիշերը ուղղափառ տաճարներն ու եկեղեցիները հրետակոծելու առաջադրանքով»,- ասել է գեներալը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին հայտնել է պատերազմի սկզբից ի վեր զոհված ուկրաինացի զինվորների թիվը
- ԱՄՆ-ը կարծում է՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել մինչև 2022 թվականի վերջը
- Պենտագոնը ուկրաինացի զինվորականներին կպատրաստի նոր զինատեսակներով աշխատելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան