Քաղաքական 22:54 18/04/2022 Հայաստան

Ստեփան Դանիելյան. Ռուանդայի ցեղասպանությունն ու Հայաստանի ներքաղաքական պայքարը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Մինչև Հայաստանի ներքաղաքական պայքարին անցնելն,  անդրադառնանք Ռուանդային:
1962-ին Ռուանդան Բելգիայից անկախություն է ստանում: 1962-ին Ռուանդայի երկու ազգություններից մեկը, խուտուները, իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, սակայն 1972-ին թութսիների բանակը սպանում է մոտ 15 հազար խուտու, իսկ ըստ խուտուների՝ հարյուր հազար, սակայն 1994-ին խուտուները ռևանշ են վերցնում և սպանում մոտ 800 000 թութսի:

Հիմա անցնենք ամենահետաքրքիր հատվածին: Թութսիներն ու խուտուները խոսում են նույն լեզվով, ունեն նույն մշակույթը, և նրանց բաժանումն ուներ սոցիալական բնույթ: Թութսիները իշխող սոցիալական խավն էր, խուտուները՝ իշխվող: Օրինակ, եթե մեկը ծնվում էր խուտու, աղքատ ընտանիքում, սակայն կարողանում է սոցիալական աստիճանով վեր բարձրանալ, դառնում էր թութսի, և հակառակը: Պատկերավոր օրինակ, եթե մինչև 2018 թվականը Հանրապետականները Հայաստանում թութսի էին, իսկ ՔՊ-ականները՝ խուտու, ապա հիմա տեղերով փոխվել են: Ինչպես տեսնում ենք, սոցիալական ասպեկտը չի դարձել էթնիկ բաժանում: Դեռ:

Ժամանակին բելգիացի գողութարարները, ըստ եվրոպական պատկերացումների,  անձնագրերում սկսում են ֆիքսել ազգությունն ու այդ պահին ով թութսի էր, գրում են թութսի, և հակառակը: Ըստ եվրոպական ավանդույթների խառը ամուսնությունների դեպքերում ազգությունը ֆիքսվում էր ըստ հոր: Այդ ժամանակվանից սկսած թութսին ու խուտուն սոցիալական կարգավիճակից վերածվում է էթնիկ բաժանման ու, ամենակարևորը, թութսիներն ու խուտուները սկսում են դրան լուրջ վերաբերվել: Իշխանության ու սոցիալական վերելքի խնդիրը անհատական մակարդակից վերափոխվում է միջէթնիկ պայքարի ու քաղաքականացվում է։ Ինչի դա հանգեցրեց, արդեն գրել եմ: Դա օրինակ է, թե ինչպես է կարելի «բաժանիր, որ տիրես» սկզբունքը կյանքի կոչել, անգամ երբ դրա համար հիմքեր չկան:

Հիմա տեսնենք, թե ինչպես են Հայաստանը բաժանում հակամարտող ու իրարամերժ հատվածների:
1988-ից սկսած ձևավորվել էր մեկ ազգային օրակարգ. «Ղարաբաղը մերն է»: Բոլորը խոսում էին մեկ լեզվով, ունեին մեկ մշակույթ, միասնական հերոսներ:  1998-ին Հայաստանում իշխանությունը փոխվեց ու հաստատվեց ռազմա-ֆեոդալական համակարգ: Պարտված կողմին, թութսիներից խուտուների վերածված կոլեկտիվ հհշականներին, անհրաժեշտ էր գաղափարախոսություն, որ բաժանումը քաղաքական պայքարից վերածվի խորն անջրպետի, որպեսզի  ռևանշի հող ունենան:

Այդ ժամանակվանից իշխանությունն անվանեցին ղարաբաղցիների կլան, այսինքն սուբէթնիկ երանգ հնարվեց, սոցիալական անարդարությունները (իրոք գոյություն ունեցող 1998-ից առաջ և հետո) դարձրեցին պայքարի գաղափարախոսություն, իսկ ամեն ինչի պատճառը հանրության ուղեղներում մտցրեցին Ղարաբաղի հարցը՝ «Զիջենք Ղարաբաղը, կտիրի խաղաղություն և սոցիալական համերաշխություն«:  Ներքաղաքական պայքարը վերածվեց Ղարաբաղի շուրջ ծավալվող դիսկուրսի:
Այդ գաղափարախոսությունը երկար ժամանակ եփվում էր ու դա հաղթանակ պարգևեց 2018-ին, երբ պատերազմի հերոսները սկսեցին անվանարկվել (կուլմինացիան գեներալ Մանվելի էկզեկուցիան էր), «գեներալները թալանչիներ են« և կոնկրետ «թալանչի« գեներալներին պատժելու փոխարեն սկսեցին հեղինակազրկել բանակը, «հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղի հաղթանակը»,   հռչակվեց դասակարգային պայքարի թեզը, անցումային արդարադատությունը (ֆիքսենք, որ անցումային արդարադատույունը լայնորեն կիրառվել է հենց Ռուանդայում) և այլն:

Ռուանդայի պատմության պահով հիշենք, որ ամեն ինչ սկսվել էր բելգիացիների քաղաքականության պատճառով, այսինքն, երբ արտաքին ազդեցություն է լինում, ապա սոցիալական բաժանումները միտումնավոր կերպով կարող են վերածվել գաղափարախոսության, հիմնարար բաժանարար գծի ու  դրանով արտաքինց եկող պատվեր իրականացնել:

Հայաստանում մոնոէթնիկ, մոնոարժեքային համակարգ ունեցող երկրում խորքային բաժանում իրականացնելը շատ դժվար էր, սակայն այն իրականություն դարձավ, հատկապես արտաքին պատվիրատուների համար:

Հիմա Հայաստանում 1998-ի իշխանափոխության ռևանշը իրականացվել է (մի փոքրիկ անտեսված խումբը չհաշված), սակայն դրա համար ստեղծված գաղափարախոսությունն, ի դեմս Ղարաբաղից ազատվելը, մնացել է ժառանգություն ու արդեն ինքնուրույն կյանքով է ապրում, որի տակ էլ մնացել են ներկայիս թութսիների վերածված խուտուները: Իշխանության համար հնարված գաղափարը, որը ժամանակին ռևանշի զուտ գործիք էր, հիմա իր սև գործ է անում դրա հեղինակների համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}