Վալերի Օսիպյանը կոչ արեց իր գործընկերներին առաջնորդվել միայն օրենքներով
«Պատգամավորների, առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելն անթույլատրելի եմ համարում»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով այդ պաշտոնում էր նշանակվել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Նա կոչ արեց իր նախկին գործընկերներին առաջնորդվել միայն օրենքներով, հիշեցրեց սխալ հրամաններ կատարողներին, որ ուշ թե շուտ գալու է պատասխանատվություն կրելու ժամանակը։
«Կոչ կանեմ իմ գործընկերներն ուշադիր լինեն հրամաններ կատարելուց։ Թող կատարեն, դեմ չեմ, բայց առաջնորդվեն օրենքով»,- ասաց նախկին ոստիկանապետը։
Նա նաև նշեց, որ ինչպես մեր հայրենակիցների զգալի մասը, այնպես էլ ինքը, Ազատության հրապարակում այժմ գտնվողներից շատերն են հավատացել, որ փոփոխություններ կլինեն, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։
Հարցին, որ 2018թ-ի ակտիվ գործողությունների օրերին տարածվել էր մի տեսանյութում, որտեղ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն, կարծեք թե, ինչ որ թուղթ է փոխանցել, արդյո՞ք որևէ թուղ փոխենցվել է և եթե այո՝ ի՞նչ բովանդակությամբ, Վ. Օսպիպյանը պատասխանեց․ «Ասեմ հետևյալը և փակենք այդ թեման. ինքս բազմիցս տեսել եմ այդ տեսանյութը, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, ամենայն ազնվությամբ եմ պատասխանում: Կգա ժամանակը, միգուցե ինքս էլ հնարավորություն կունենամ պարզելու, թե ում է ինչ փոխանցել, բայց այս պահին ասում եմ այն, ինչից տեղյակ եմ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ ՊՊԾ պետը Ազատության հրապարակում էր
- Ի՞նչ կատարվեց Ազատության հրապարակում
- Տիգրան Աբրահամյան. Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը
- Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում
- Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան