Արցախում լուծվում է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող բնակիչների անվտանգությունը. Աբրահամյան
«Այս իշխանությունը ջանքեր չի գործադրել Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքն առաջ մղելու և իր մոտեցումները միջազգային հանրությանն ընկալելի դարձնելու համար։ Այս իշխանության գաղափարախոսությունը լրիվ այլ բանի մեջ է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, խնդիրը դրված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու, բարեկամանալու միջոցով ուղղակի «կարգավորել» այն ամենը, ինչն այսօր առկա է։
«Խնդիրը նրանում է, որ իրականության մեջ հենց այնպես հարաբերություններ կարգավորելով, դեռ չեմ խոսում ադրբեջանական նախապայմաններն ու զիջումները բավարերու միջոցով, չես կարող հասնել ոչ միայն Արցախի անվտանգության ապահովմանը, այլ առհասարակ Հայաստանի սուվերենության ապահովմանը»,- ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը և այն քաղաքականությունը, ինչ դրված է նրա մոտեցումներում, նպատակ ունի առաջին փուլում հասնել Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկմանը, երկրորդ փուլով Սյունիքի, ոչ թե միջանցքի այլ ուղիղ ցամաքային կապի միջոցով Թուրքիա, Նախիջևան, Արցախի օկուպացված տարածքներ և Ադրբեջան կապն անխափան ապահովել, նաև հավակնություններ է դրսևորում Հայաստանի այլ բնակավայրերի նկատմամաբ։
«Այն գաղափարախոսությունը, որը դրված է այս իշխանությունների մոտեցումներում ոչ միայն կենսունակ չէ, անխուսափելիորեն բերելու է ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի պետականության անկմանը»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, իշխանության բարձրաձայնած սկզբունքներն այսուհետև էականորեն սահմանափակելու են մեր հնարավորությունները. սահմանափակելու են ոչ միայն կոնկրետ գործող իշխանությունների, նաև հաջորդ եկող իշխանությունների բանակցային հնարավորությունները։
«Այս փուլում իջեցնելով նշաձողը և հայտարարելով, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, մենք փակում ենք բոլոր այն դռները, որոնք որևէ փուլում 5, 10 տարի անց թեկուզև կարող են ապահովել Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը»,- ասաց Աբրահամյանը։
Ըստ նրա, յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Արցախում լուծվում է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող բնակիչների անվտանգությունը, իսկ հանձնելով Արցախը, հանձնելու են Սյունիքը, այնուհետև ողջ Հայաստանն են հանձնելու։
«Այս տրամաբանության ներքո պետք է լինի պայքարն ու համախմբումը»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը փրկելու պայքար է
- Տիգրան Աբրահամյան. Մարտակերտում արձանագրված ադրբեջանական առաջխաղացումը այս շղթայի մասն է կազմում
- Ինչ վերաբերվում է նոր հոկտեմբերի 27-երի բացառմանը, ապա կարճ կասեմ՝ մեզ ձեր հետ մի խառնեք. Տիգրան Աբրահամյան
- Չկա Արցախի հայաթափմանը տանող ավելի մեծ քայլ, քան ՀՀ իշխանությունների հայտարարությունները. Տիգրան Աբրահամյան
- Բոլոր քաղաքական սխալների հետևանքներն անմիջական ազդեցություն են ունենում առաջին հերթին առաջնագծի վրա․ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան