Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը։ Լուրը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։
Ֆերդինանդ Մանուկյանը ծնվել է 1941 թվականին։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968-1972 թվականներին եղել է Գյումրու գլխավոր նկարիչը։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։
Աշխատել է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառում։ Մանուկյանի ֆլորենտական տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերական, մարդկանց և առարկայական աշխարհի վերացարկված կերպարավորումները։ Ստեղծել է երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997), ջրաներկ նկարաշարեր (2000-2004)։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան