Քեմալականների առաջնորդն այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամ
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլում ապրիլի 17-ին այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամի գրասենյակ։ Նա հանդիպել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքելին, և որդուն՝ Արատ Դինքին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Քըլըչդարօղլուին ուղեկցել են կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն և ԺՀԿ անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն։ Վերջիններս շնորհավորել են հայ համայնքին Զատկի տոնի կապակցությամբ։ Քըլըչդարօղլուն լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել Հրանտ Դինքի սպանությանը։
Նշելով, որ իրենց իշխանության գալու դեպքում պայքարելու են մութ ուժերի դեմ՝ ընդդիմադիր կուսակցապետն ընդգծել է, որ թեև Դինքի վրա կրակող անձը բանտում է, բայց իրական մարդասպանները դեռ չեն գտնվել։
«Եթե դուք ճանապարհ եք ընկնում՝ ասելով, որ պայքարելու եք մութ ուժային կենտրոնների դեմ, ուրեմն պետք է գտնեք իրական մարդասպաններին։ Այդ ժամանակ այս հանրության մեջ կհասնենք հաշտեցման մակարդակի։ Տիկին Ռաքելը շատ լավ խոսք ունի՝ «երեխայից մարդասպան ստեղծող այդ խորը խավարը»։ Պետք է անպայման լուսավորենք այդ խորը խավարը, որը համագործակցում է ավազակախմբերի և ընդհատակյա ուժերի հետ»։
Քըլըչդարօղլուի կարծիքով՝ պետք է պետության մեջ արմատներ ձգած այդ անձանց հայտնաբերել ու արմատախիլ անել պետության ներսից ու այդ կերպ երկրում ապահովել խաղաղություն։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան