«Արցախյան շարժում և Հայոց պետականություն. Լինել, թե չլինել» թեման Ազատության հրապարակում
Այսօր Ազատության հրապարակում երիտասարդների հետ հանդիպում էր կազմակերպած։ Բանախոսներից մեկը՝ պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը, հայտնեց, որ այդ հարթակը պետք է ծառայի գերագույն նպատակին՝ Ազատության հրապարակում երիտասարդության հետ քաղաքացիական կրթության անցկացմանը:
Թեման՝ «Արցախյան շարժում և Հայոց պետականություն. Լինել, թե չլինել»։
«Այն, ինչ մեր ազգին պատուհասեց, պարզվում է՝ ունի խորքային պատճառներ: Ես կարծում եմ, որ հայոց նորօրյա պետականության կայացման գործընթացում և ապագայում արցախյան շարժումը ունեցել է և ունենալու է ֆունդամենտալ նշանակություն»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ երբ ազգը միաբանվում է և դառնում բռունցք, այն անպարտելի ուժի է վերածվում, նրա դեմ որևիցե գործոն չի կարող լինել, ինչը հայ ժողովուրդը ցույց տվեց 1988 թվականին և այդ ուժի շնորհիվ հաղթեց անհավասար պատերազմում:
Հայտարարելով, որ այսօր իշխանության եկածները պառակտում են մտցրել հասարակության մեջ, որի պայմաններում հնարավոր չէ հաջողության հասնել՝ Խաչիկ Գալստյանն ասաց, որ Ազատության հրապարակում սկսված ցույցերի նպատակն այդ միասնաության վերածնումն է:
Ըստ նրա՝ վերջին 30 տարիներին հայ ժողովուրդը 88-ի էներգիայով է առաջ շարժվել:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ արձանագրեց, որ ստեղծված իրավիճակից հայրենիքը դուրս բերելը յուրաքանչյուր քաղաքացու առաջնային խնդիրն է, քանի որ եթե կորցնենք պետականությունը, ապա որևէ մեկը չի կարող Հայաստանում ապրել այնպես, ինչպես երազում էր:
«Ադրբեջանաթուրքական վասալական կախվածության պայմաններում նման պետության գոյությունը հարցականի տակ է դրվում, եթե չասենք, որ այն ընդհանրապես դադարում է գոյություն ունենալուց»,-հայտարարեց Վարդան Ոսկանյանը։
Հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Թումանյանն էլ կարևորեց սերունդների փոխկապակցվածությունը, գենետիկ և ինստիտուցիոնալ հիշողությունը, որը նման քննարկումների միջոցով է փոխանցվում և գենետիկորեն չի անցնում սերունդներին:
Նրա խոսքով յուրաքանչյուր սերունդ չպետք է նորովի սկսի ճանաչել սեփական պատմությունը և նրա շրջադարձային կետերը, այլ, գալով հասուն կյանք, դրա մասին արդեն հարցեր չպետք է ունենա, ընկալումները պետք է լինեն հստակ և նույնական:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում
- Մի անձնավորեք այս պայքարը, Ազատության հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը. Կարին Տոնոյանը՝ կուսակցություններին
- Վանեցյան. Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն
- Արթուր Վանեցյան. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին