Հասարակություն 10:03 19/04/2022 Հայաստան

Մահացել է Վահան Իշխանյանը

Երկարատև հիվանդությունից հետո 58 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող, գրող Վահան Իշխանյանը։

Վահան Իշխանյանը աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում: Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական ակումբը:  

Նրա հեղինակա գրքերն են «Ռուսուլմանի նոթեր» 2017, «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները» 2014, «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ) 2014, «Անմազ» (պատմվածքների ժողովածու) 2010, «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ) 2010, «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» 2004։

Ահա Իշխանյանի վերջին գրառումներից մեկը.

«Արևմուքում վերածնվում է ֆաշիզմը որպես ռուսաֆոբիա. Հայաստանի մասկացությունը երգչախմբին

1889 թվին Կալիֆորնիայի կառավարությունը հրապարակեց հնդկացիների՝ կանանց, երեխաների, տղամարդկանց  գանգամաշկերի գների պրայս֊լիստը։ Օրինապահ քաղաքացին կարող էր հանձնել բնիկ երեխայի  գանգամաշկը ընդունման կետ ինչպես ապակե տարա։
Իսկ նախագահ Ջեկսոնը, որի պատկերը 20 դոլարանոցի վրա է, գլուխ էր գովում, որ անձամբ է կտրում հանում հնդկացու մաշկը,  դաբաղում այն, ու սարքում ձիու թամբ(տես՝ պատմում է անտրոպոլոգ Հակոբ Նազարյանը, հղումը՝ մեկնաբանություններում)։
Ինչ է փոխվել աշխարհում։ Ֆեյսբուքը թույլ է տվել ռուսների նկատմամբ բռնության կոչեր անել: Այսինքն, կարող են խփել ու նաև սպանել ռուսներին։

Փլուզվեց այն համոզմունքը, որ 20֊րդ դարի արհավիրքները, երկու համաշխարհային պատերազմաները այնպես են վերափոխել Արևմուտքը, որ այն մերժում է այլատյացության կամ ֆաշիզմի որևէ դրսևորում։

Ռուս֊ուկրաինական առճակատումը բացահայտեց, կարծես սադրեց, որ դուրս պրծնի արևմուտքի իրական էությունը՝ այլամերժությունն ու ֆաշիզմը։

Իսկ ի՞նչ է պատահել. Ուկրաինան, ութ տարի շարունակ չկատարելով իր կողմից ստորագրված Մինսկի համաձայնագիրը, որով Ուկրիանայի կազմի մեջ Դոնեցկը ու Լուգանսկը ինքնավարություն  էին ունենալու, ռազմական ճանապահով այդ հանրապետություններն էր ուզում ոչնչացնել, ռուսալեզու բնակչությանը տարահանել, այսինքն էթնիկ զտման ենթարկել, ու տարածքները վերակցել Ուկրաինային, այդ ընթացքում 14հազար մարդ է սպանել։ Իսկ  Ռուսաստանն էլ ութ տարի շարունակ հանդուրժում էր իր հայրենակիցների նկատմամբ բռնություններն, որ խաղաղ ճանապարհով լուծվի կոնֆլիկտը, իրականցվեին Մինսկի համաձայնագիրը։ Սակայն ապարդյուն, Զելինսկին մերժում է Մինսկի համաձայնագիրը ու նոր զորքեր կուտակում Դոնբասի մատույցներում։ Մյուս կողմից էլ, Ուկրաինան մտցնում Ռուսաստանը օղակի մեջ խեղդող ՆԱՏՕ֊ի մեջ։

Ռուսաստանը Ուկրիանայում ռազմական գործողությունը անվանել է դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա։

Հակառուսները ծաղրում են՝ թե ինչպես կարող է Ուկրաինան նացիստական լինել, եթե նրա նախագահը հրեա է։

Կարող է, նացիզմը ի՞նչ է, եթե հապավումից հեռանանք, և նրա ստացած բուն իմաստը քննենք, ապա ֆաշիզմն ու նացիզմը այլամերժության հոմանիշն են, նրա ծայրահեղ դրսևորումը։ Ուրեմն, նացիզմը առաջացել է մինչև նացիզմ բառը հայտնվելը, դեռ այն ժամանակ, երբ եվրոպացին մաշկի գույնով սկսեց դասակարգել մարդկանց ու աֆրիկացներին ստորադասելով՝ ստրկության տարավ։

20֊րդ դարում թուրքական նացիզմը՝ թիրախ դարձրեց հայերին, գերմանական նացիզմը՝հրեաներին։
Այժմ նացիզմը վերակենդանցել ու այլ թիրախ է ընտրել՝ ռուսներին։
Լենինգրադ խումբը, Շնուրը երգում է
"Европеец, ты как есть скажи, не молчи.
Русский для вас новый жид".

Արևմուտքը  վերածնեց ու բորբոքեց ուկրաինական նացիզմը, որ Ռուսաստանի եղբայրական երկիրն ու ժողովրդին  տնտեսապես ու քաղաքականապես անջատի նրանից ու նրա դեմ հանի։ Բայց եղբայրներին անջատելը այդքան հեշտ բան չի, ինչքան էլ մեծ ռեսուրսներ ծախսես, այդպես հեշտ չեն անջատվում կամ էլ ընդհանրապես չեն անջատվում։ 2014 թվի մայդանյան հեղաշրջումը այդ անջատումն էր, որի արդյունքում ոչ միայն Ուկրաինան «պոկվեց» Ռուսաստանից, այլև Ուկրաինայից պոկվեց Ղրիմը և միացավ Ռուսաստանին, և Լուգանսկն ու Դոնեցկը, որ հռչակեցին իրենց անկախությունը։ Եվ գնաց զինված հակամարտությունը, ուկրաինական նացիզմը սկսեց ինքնորոշված հանրապետությունները ոչնչացնելու գիծը։

2019֊ին Զելինսկին նախագահ դարձավ խաղաղության խոստումով։ Բայց նա ո՞վ էր, որ որոշեր։ Պաշտպանության նախարարի խորհրդական էր նշանակել նացիստ, Աջ սեկտորի ղեկավար Դմիտրի Յարոշին, ով հայտարարել էր, որ եթե Զելինսկին  Ուկրաինայի շահերին դեմ գնա, կկորցնի ոչ միայն պաշտոնը, այլև կյանքը(հղումը մեկնաբանությունում)։ Իսկ այդ «շահերը» պահանջում էին հրաժարվել Մինսկի համաձայնագրերից, որն էլ արեց Զելինսկին։
Համոզվելու համար, որ Ուկրաինան նեոնացիստների ձեռքում է, անհրաժեշտ չի դիտել նրանց ջահերով երթերը, Երկրորդ աշխարհմարտում Ուկրաինայում այլազգիներին ցեղասպանության ենթարկած գործիչների նկատմամբ երկրպագությունը, նույնիսկ բնիկ ժողովուրդների մասին օրենքը, որից դուրս էին թողել ռուսներին։ Հենց այն, որ Ուկրաինան ձեռք չի մեկնում Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդին համատեղ երկիր ստեղծելու համար, չի ճանաչում  ռուսալեզու բնակչության իրավունքները, և փորձում է բռնակցել այդ հանրապետությունները իրեն,, չհամակերպվողներին էլ էթնիկ զտման ենթարկել,  արդեն ֆաշիզմ է։ Ու Արևմուտքը հենց այս ֆաշիզմն է աջակցում, այդ աջակցությամբ ինքն էլ է դառնում ֆաշիստ ու սկսում հալածել մարդկանց միայն նրա համար, որ ռուս են կամ էլ ռուսաստանցի, կամ էլ փորձում են հասկանալ Ռուսաստանի դրդապտճառները։

Չեղարկել են ռուս դաշնակահար Ալեքսեյ Մալոֆեևի համերգը Մոներալի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Գիտե՞ք, 20 ամյա դաշնակահարը քննադատել է Պուտինի քաղաքականությունը, դեմ է արտահայտվել պատերազմին։ Կապ չունի, ռուս է, հանե՛լ։ Նյու Յորքի Մետրոպոլիտենը խզել է պայմանագիրը երգչուհի Աննա Նետրեբկոյի հետ։ Բայց գիտե՞ք, նա էլ է քննադատել Պուտինի քաղաքականությունը, պատերազմի դեմ ելույթ է ունեցել։ Կապ չունի, ռուս է, հանե՛լ։
Բեռոուզի ֆեստիվալն է, ռուս երաժիշտներին թույլ չտա՛լ մասնակցել։
Իհարկե, պատերազմի ժամանակ դեպքերի վերաբերյալ ամենադժվար բանը ճշմարտությունը իմանալն է։ Բայց արևմտյան  կորպորատիվ զլմ֊ները դրա փորձն էլ չեն անում, դրանք լցված են ստով՝ ինչ-որ հրեշավոր ուժեր ներխուժել են քաղաքներ ու ոչնչացնում են դրանք։
«44օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը հենց Ուկրաինայից ձեռք բերված արգելված զենքերով՝ ֆոսֆորային զենքերով  ռմբակոծում էր ծննդատներ, հիվանդանոցներ, դպրոցներ, խաղաղ բնակիչներ էին զոհվում, որևէ արձագանք այդ եվրոպական կառույցներից չեղավ։ Այն հիստերիան, որ բարձրացրել են ի պաշտպանություն Ուկրաինայի, դրա աննշան տոկոսն անգամ Արցախի վերաբերմանբ չեղավ, հիմա ասում են չճանաչված երկիր էր, Ադրբեջանի ներքին հարցերն էր, բայց մեռնում էին մարդիկ, երեխաներ»,֊ասում է Համալսարանի դասախոս Սերժ Սրապոնյանը «Դեմ առ դեմ» հաղորդաշարի ժամանակ։

Եվ ինչ պատասխան է ստանում իր ընդդիմախոսից՝  Մխիթար Սեբաստացիի անվան  դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանից.

«Ռուսաստանը դրա թիվ մեկ պատասխանատուն է»։

Տիպիկ ֆաշիզմ է՝ երբ ամեն ձախողման, արհավիրքի մեղքը գցում են մի հանրույթի վրա։
Ավելի անարդար մեղադրանք հնարավո՞ր է։ 44֊օրյա պատերազմից շատ չի անցել, ընդամենը մեկ ու կես տարի, առանց գրքեր ու թերթեր բացելու բոլորս հիշում ենք, որ միակ երկիրը, որ շահագրգռված էր պատերազմը կանգնացնելու մեջ Ռուսաստանն էր, որ նույնիսկ Ռուսաստանը ավելի շահագրգռված էր Արցախի տարածքները պահելու հայկական, քան հայկական կառավարությունը, բոլորս գիտենք որ Պուտինը առաջարկել է՝ Շուշին մնալով հայկական տիրապետության տակ, խաղաղություն կնքել, Հայաստանի վարչապետը մերժել է ու Շուշին հանձնելուց հետո, նոր կնքել կապիտուլացիոն պայմանագիրը։ Իսկ աղետից ու այդքան կորուստներից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները կատարելու անսահման պատրաստակամությունը և Արցախի ժողովրդին պաշտպանելուց հրաժարվելը, հիմք են տալիս պնդելու, որ Հայաստանի կառավարությունը դեմ չէր լինի, որ ամբողջ Արցախը գրավեր Ադրբեջանը։

Բայց հենց այս կառավարության քաղաքականության՝ որ Արցախը խանգարում է Հայաստանին, բեռ է, հիմնադիրներից մեկը Աշոտ Բլեյկանն է, որ հենց այս հաղորդման մեջ մեղադրում է արցախահայությանը, որ ինքնորոշվել են ու դրանով խանգարել Հայաստանին անկախանալ(՞՞՞).
«1988-արցախյան շարժումը Խորհդային Հայաստանի քաղաքական մտքի բացակայությունն է, որովհետև եթե մենք ունենայինք օրակարգ, թե ինչ է լինելու մեկ երկու տարի անց, երբ Խորհդային Միությունը փլուզվում է, մենք որպես Հայաստանի Հանրապետություն, որ կարող էր դառնալ անկախ հանրապետություն, մենք չպիտի թույլ տայինք, որ որևէ գաղթօջախ, ադրբեջանահայություն էդ խառխշտիկ ժամանակներում բարձրացներ մի հարց որ իր լուծումը հնարավոր էր փլուզվող երկրից, նկատի ունեմ սովետական միության քաղբյուրո, և  սա մեզ շեղեց մեր անկախ պետականության ճանապարհից»։

1988֊ին փլուզվող երկի՞ր էր Սովետը, ինքը, Բլեյանը, գիտե՞ր այդ փլուզման մասին։ Հակառակը, մեկնաբաններ կան որ ասում են արցախյան շարժումը դեր խաղաց որ Սովետական միությունում ազգային հարցերը բարձրանան ու երկիրը ճաքեր տա։ Բայց Սովետը փլվեց, Հայասստանը անկախացավ՝ Բլեյանն էլ դարձավ անկախ Հայաստանի կրթության նախարար. Արցախն էլ անկախացավ, և ինչո՞վ խանգարեց Հայաստանի անկախանալուն Արցախը։
Ինչևէ, այս խոսքում  էականը այն չէ՝ թե կանխատեսելի՞ էր արդյոք Սովետի փլուզումը, այլ այն որ տասնամյակներ իր իրավունքների համար պայքարող Արցախն ու արցախահայությունը, որ ենթարկվել է ցեղասպանությունների, դիմագրավել է ծանր զրկանքներ ու իր հայրենասիրության ու կամքով պահպանել Արցախը այս կամ այն չափով ինքնիշխան,. ապա կառուցել անկախ պետականություն,  մեկ էլ կոչվում է արհամարկան գաղթօջախ, որ իբր խանգարել է Հայաստանի անկախությանը ու մնում միայնակ իրեն բնաջնջողների դեմ։

Հենց այս հաղորդման մեջ էլ Բլեյանը ասում է, որ Արցախի հայությունը պետք է ինքնուրույն պաշտպանվի ադրբեջանական ագրեսիայից՝ առանց ակնկալելու Հայաստանի աջակցությունը։ Ինչպե՞ս, բայրաքթարների ու սմեռչերի դեմ ինչպե՞ս պատշպանվի արցախցին, մանավանդ որ Բլեյանը ցանկություն ունի արցախահայության միակ պաշտպանը մնացած ռուսական բանակն էլ հեռացնել՝ իր խոսքն է՝«մեր ինքնիշխանությունը ենթադրում է առանց ռուսների»։ Ռուսական բանակը հանել֊ արցախցիներին չօժանդակել = հավասար է գենոցիդ, մի հարց մնում է՝ այս գենոցիդը Ադրբեջա՞նն է կազմակերպում թե Հայաստանի վերնախավերը։ 

Ահա Հայաստանի և Ռուսաստանի տարբերությունը․ Ռուսաստանի համար Լուգանսկն ու Դոնեցկը ինչ որ գաղթօջախներ չեն, հայրենիք են հայրենակցիներով բնակվող, որին պետք է թիկունք կանգնել, թեկուզ ամբողջ աշխարհը քո դեմ դուրս գա ու քեզ մտցնի ահավոր պատժամիջոցների տակ։ Իսկ Հայաստանի վերնախավի ստվար մասը իր նեղ, լոկալ  շահերից այն  կողմ որևէ հանրության իրավունքներն ու իղձերը չի ճանաչում, թեկուզ նա լինի հայրինակիցը։ Բլեյանը ասում է Արցախը խանգարել է Հայաստանի անկախությանը, ինչո՞ւ, որ Գռզոն՝ Սուքիասյանները չե՞ն կարողացել ուղիղ առևտուր անել Թուրքիայի հետ, և այդ նեղությունը վերացնելու համար նրանք պատրաստ են զոհաբերել մի ամբողջ հայկական աշխա՞րհ։ Եկեք որոշենք՝ Հայաստանի անկախությունը բուրժուաների  էգոիստական շահե՞րն են, որ մի երկու վագոն թուրքիայով տանելու խաթեր, Արցախում մի երկու գյուղ թուրքի երախը հանձնեն, կամ արևմուտքի շահերը՝ Հայաստանը պոկել իր անվտանգության համակարգից՝ Ռուսաստանի հետ դաշինքից, որի առաջին արդյունքը Արցախի վերջնական բնաջնջումն է լինելու։ Թե՞ անկախությունը հայ ժողքովրդի բոլոր հատվածների՝ աշխատավորներ ու գյուղացիներ, մտավորականներ ու ծառայողներ, արցախցիներ և հայաստանցիներ,  իղձերի իրականացման հնարավորությունը՝ ապրել, ստեղծագործել ազատ, արդար, անկախ, ու անվտանգ հայրենիքում՝ որը ձևավորվել է որպես երկու պետականություն,  և միմյանց թիկունք կանգնող պետականություններով ավելի լայն թիկունք ստեղծել աջակցելով  աշխարհով մեկ սփռված հայ համայնքների ու գաղթօջախների իրավունքներին։ Իսկ այդ լայն թիկունքի համար եսասիրությունը (էգոիզմը) ավելի քիչ տեղ ունի, և ավելի շատ տեղ ունեն վերանձնային գաղափարները։ 

Իսկ Բլեյանը, հարմարավետորեն միանալով միջազգային ռուսաֆոբիական երգչախմբին,  Ռուսաստանի աջակցությունը իր հայրենակիցներին ֆաշիզմ է անվանում, Ռուսաստանն էլ ֆաշիստական երկիր(նույն  զուգահեռով արդյո՞ք հայերի կողմից Արցախին աջակցությունն էլ ֆաշիզմ չի պիտակի), ասում է. «Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ պայքարը դարձավ բոլոր ժողովուրդների գործը, և ֆաշիզմը պարտվեց, այնպես էլ հիմա ամբողջ աշխարհը, առաջադիմական ուժերը արևմուտքի ղեկավարությամբ կմիավորվեն և Ռուսաստանը կկրի պարտություն։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք, չվախենալու, մեր ինքնիշխանությունը ենթադրում է առանց ռուսների»։

Արևմուտքի ռուսաֆոբիային մասնակցելու գայթակղությունը ինչքան մեծ պիտի լինի, որ տենչան մի բան, որ Հայաստանին աղետ կբերի, տենչալ Ռուսաստանի պարտությունը, որը եթե կատարվի, Ռուսաստանը քանդվի, Հայաստանը ուղղակի սրբվելու է։

Սրապոնյանի գործը բարդ է, արևմուտքի կողմից արտոնված ռուսաֆոբ մթնոլորտում, ուր թատերաբեմում  ինչքան հակառուսական ելույթներ ունենաս, այնքան վարկդ կբարձրանա տարբեր միջազգային ատյաններում, փորձես հավասարակշռել միակողմանի քարոզչությանը և ճշմարտության հատիկներ նետել եթեր.«Ռուսական ֆաշիզմ արտահայտությունը միակողմանի է, եթե ուկրաինական ֆաշիզմը չեք ուզում նկատել, եթե ճիշտ եք համարում Արցախի ինքնորոշման իրավունքը, ապա Դոնբասի ժողովուրդը նույնպես ուներ ինքնորոշման իրավունք և ութ տարի կրեցին իրենց իսկ տարածքների վրա ուկրաինական իշխանության հարվածները։ Եթե մենք ունենք ինքնպաշտպանության իրավունք, Ռուսաստանը նույնպես ուներ իր սահմանները պաշտպանելու իրավունք, իր քթի տակ ռազմական բիոլաբորատորիաներ էին բուծում, որտեղ ռուսների մուտքը արգելված էր։ Եվ ֆաշիզմից տարբեր չի որ ուկրաինացիները խաղաղ բնակիչներին իրենց բնակարանների մոտ կենդանի պատվար են դարձնում և բնակչությանը տանում ինքնազոհման, ես չեմ կարծում թե դա ֆաշիմզից տարբեր բան է»։

Աշոտ Բլեյանը սաստում է Սրապոնյանին ինչպես կսաստեր որևէ հատուկ ծառայության գործակալը իր հարևանին. «Չեմ ուզում, որ որևէ հայաստանցի, էլ չեմ ասում հարգելի դասախոս, էլ չեմ ասում սփյուռքի նախկին փոխնախարար,  որևէ մեկը հայաստանում սկսի գործել մտածել որպես ռուսների փաստաբան, դա շատ վտանգավոր է»։

Շատ վստահ է Բլեյանը Ռուսաստանի պարտության մեջ, այնքան վստահ որ ընդդմախոսի բերանը գեստապոյական սպառնալիքով փակում է, թե մերոնք գալիս են, վտանագվոր բան ես անում, որ Ռուսաստան ես արդարացնում, տես, բանդ բուրդ է լինելու»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}