ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը տեխնիկապես խափանված է
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը տևական ժամանակ է չի գործում։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է քաղաքացիներից մեկը։
ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմնից Panorama.am-ին հայտնել են, որ խնդրից տեղյակ են և աշխատում են համակարգի վերականգնման ուղղությամբ։
«Խնդիրը տեխնիկական է։ Հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի, մասնագետներն աշխատում են այս ուղղությամբ»,- ասաց ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմնի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան