ՄԻՊ-ը, ըստ անհրաժեշտության, կայցելի հացադուլի դիմած տղաներին
«Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքներին ակտիվ հետևել ենք, մոնիտորինգ ենք իրականացրել, մեր ներկայացուցիչներն ուսումնասիրել են հավաքը, տեղից ինֆորմացիա եմ ունեցել, ոստիկանության հետ կապի մեջ ենք եղել, գրություն եմ հասցեագրել, խնդիր եմ բարձրացրել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ այդ հավաքների վերաբերյալ հրապարակային չի արձագանքում, նա նշեց. «Պաշտպանի կողմից հրապարակային խոսքը պետք է լինի այն միջոցը, երբ իր գործիքներն էլ չեն աշխատում, չի կարողանում իրավիճակի վրա ազդել, բայց դեռ պրոցեսի մեջ ենք գտնվում, որոշակի պարզաբանումներ ենք սպասում ստանալ ոստիկանությունից։ Եթե լինի անհրաժեշտություն, ձեռնպահ չեմ մնա արձագանքելուց»։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երկու երիտասարդներին չի այցելել, Ք. Գրիգորյանն ասաց, որ ՄԻՊ ներկայացուցիչներին այսօր առավոտյան հանձնարարել է այցելել նրանց։
«Անձամբ իմ մասով ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Կաշկանդվածություն չունեմ, ըստ անհրաժեշտության և մեծ սիրով ինքս էլ կայցելեմ տղաներին։ Եթե այսօր չդադարեցեն, առիթը կօգտագործեմ իրենց հետ խոսակցություն ունենալ»,- ասաց ՄԻՊ-ը։
Նա նշեց, որ այդ երիտասարդներին՝ վրան տեղադրել թույլ չտալու վերաբերյալ հարցով դիմել է ոստիկանություն։
«ՄԻՊ ներկայացուցիչների այցի նպատակն է նաև տեղում հասկանալ էլ ինչ խնդիրներ են ստեղծվել, առողջական ինչպիսի մտահոգություններ կան, ինչ անհրաժեշտություն կա տղաների համար ապահովելու, որպեսզի արձագանքենք»,- ասաց Ք. Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում
- Ի՞նչ կատարվեց Ազատության հրապարակում
- Ազատության հրապարակում վիճակը լարված է, քաղաքացիները բերման են ենթարկվում
- Ոստիկաններն անհասկանալի կերպով եկան ու հարձակվեցին մեր վրա. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան