Հուշումներ. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հարցերի դեպքում միշտ անհանգստացնել դեպոզիտարիային
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հայրապետյանը, որ առաջիններից մեկն էր բարձրաձայնել կուտակային կենսաթոշակի գումարների նվազման մասին, մի քանի հուշումներ է հրապարակել շահառու քաղաքացիների համար.
«Քանի որ գրառումից հետո շատ մարդ հիշեց, որ ինքը կենսաթոշակային հաշիվ ունի ու պարբերաբար իր աշխատավարձի 7.5 տոկոսը փոխանցում է այդ հաշվին, բայց մոռանում է ստուգել, թե ինչ են անում այդ գումարների հետ օպերատորները, ապա մի քանի կետով հուշումներ։
Եթե դուք օպերատոր (Հայաստանում դրանք երկուսն են Ցե կվադրադ և Ամունդիի ասսեթ) և ֆոնդ (Հայաստանում դրանք երեքն են կայուն եկամտային, պահպանողական հավասարակշռված) ընտրելիս չեք նշել, թե որ մեյլին եք ուզում ստանալ եռամսյակային հաշվետվություններ և ԱՌՔԱ համակարգում կարող եք դիտել միայն հաշվի մնացորդը, ապա կա երկու քայլ։
1. Մուտք գործել «Իմ հաշիվ» հավելված
Նույնականացման քարտի միջոցով և կարող եք կատարել անձնական տվալների փոփոխություն, կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն, փայերի փոխանակում և ստանալ կենասթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ առցանց եղանակով։
2. Բայց եթե չունեք նույն. քարտ ընթերցող սարք ու չգիտեք, թե ինչ են PIN և PUK կոդերը ապա այցելելում եք «Հաշվի օպերատոր հանդիսացող կազմակերպություն« (Ցե կվադրատի կամ Ամունդին ասսեթ), լրացնում եք «Կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին» դիմումը (նախորդ տարվա տարեկան հաշվետվության և եռամսյակային հաշվետվություն), տրամադրում եք էլ․ փոստի հասցեն և ստանում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ էլ․ փոստի միջոցով։
Ընդհանրապես առաջարկում եմ ֆիքսել դեպոզիտարիայի մեյլը և հեռախոսը (060615555, ներքին 131 կամ 133, [email protected]) և ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հարցերի դեպքում միշտ անհանգստացնել իրենց՝ եթե նույնիսկ չեն պատասխանում, հետո հետ են զանգում և համբերատար ամեն ինչ բացատրում։ Մի քանի անգամ փորձել եմ։
P.S. ու եթե կարող եք հրաժարվեք պետական պարտատոմսերից ձեր փայերում, որովհետեւ դրանք շարունակական արժեզրկվելու են։ Իհարկե մեր ամենառիսկային «հավասարակշռված« ֆոնդերում, որը ենթադրում է պետական պարտատոմսերի նվազագույն քանակ փայերում, դրանք այնուամենայնիվ 50% են։
P.S.2 նկարը կցելիս հիշեցի, որ հեռավոր 2018-ին բոլոր ֆոնդերը «գժական« եկամտաբերություն ունեին»։