Արցախի արտախորհրդարանական ուժերը միանում են ԱԺ հայտարարությանը
Արցախի Հանրապետության արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի ՝ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։ Այս մասին նրանք հայտարարել են այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալվելիս։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։
Հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։