Վանեցյան. Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն
«Բոլորը պետք է սկսեն բողոքի ակցիաներ, որ ունենանք մի լուծում՝ բոլորի նպատակը մեկն է։ Ուզում եմ ֆիքսել, մենք չենք եկել ու պահանջում բացառապես իշխանափոխություն»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց բողոքի անժամկետ ակցիաների մեկնարկի մասին՝ հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության։ Նշեց տուն չեն գնա, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին։
«Իշխանափոխություն պետք է իրականացվի, որ մենք հասնենք մեր գլխավոր նպատակին։ Մեր գլխավոր նպատակը հայրենիքի անվտանգությունն է։ Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն։ Մենք ունենք նպատակ. այն է, ունենանք անվտանգ երկիր, Արցախի կարգավիճակ, չհանձնենք Արցախի մնացյալ հատվածը, որևէ մեկն իրեն թույլ չտա հայտարարել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը՝ ավելացնելով, որ գործող իշխանությունների գնալուց հետո միայն կարող են հասնել այդ նպատակին։
Արթուր Վանեցյանն ասաց՝ առաջիկայում բողոքի ակցիաներ կլինեն Հայաստանի տարբեր քաղաքներում, բնակավայրերում։
«Ես չեմ կարող բացահայտել մեր ամբողջ ծրագիրը։ Հավատացեք, լինելու է ցանցային պայքար, որին ներգրավելու է յուրաքանչյուր քաղաքացի, հայ մարդ, որը մտահոգ է երկրի ճակատագրով»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
- Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
- Մանդատը վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է․ Արթուր Վանեցյան
- Ժամանակ չկա, պետք է գործենք․ Արթուր Վանեցյանի ասուլիսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան