Վանեցյան. Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատմեց՝ ինչ է տեղի ունեցել Ազատության հրապարակում ապրիլի 17-ից ի վեր, երբ հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։
Հրապարակ են եկել հայրենիքի անվտանգությամբ, անկախությամբ, ինքնիշխանությամբ մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պարտվողական քաղաքականությունն ու այսօրվա իրավիճակը չեն հանդուրժելու։
«Մեզ անընդհատ ասում են՝ ի՞նչ ծրագիր ունեք։ Ես ասել եմ, մենք ունենք հստակ ծրագիր և այդ ծրագրով շարժվելու ենք առաջ։ Այսօր ժամը 19։00-ին եղեք Ազատության հրապարակում։ Եկեք, դուրս գանք, քայլենք Երևանի փողոցներում ու իրազեկենք, թե ինչի համար ենք մենք հավաքվել Ազատության հրապարակում։ Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն
- Արթուր Վանեցյան. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
- Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
- Մանդատը վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է․ Արթուր Վանեցյան