Գարու. Ազգանունս Գարան է, ոչ Գարանյան
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում ֆրանսիացի հայտնի երգիչ Գարուն ապրիլի 21-ին և 22-ին ելույթ կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ուրախ է կրկին լինել Հայաստանում, ողջ թիմով ոգևորված ու երջանիկ են, հանդես են գալու նոր ծրագրով։
Հաճախ նշվում է, որ Գարուն արմատներով հայ է, ազգանունը Գարանյան է։ Ասուլիսի ընթանքում նա անդրադարձավ այդ խոսակցություններին՝ նշելով, որ իր ազգանունը Գարան է, ոչ Գարանյան:
«Կապված եմ Հայաստանի հետ ամբողջ սրտով։ Արյունակցական կապը, որի մասին խոսվում է, ցավոք, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց երգիչը։
Գարուի համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի առիթով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան