Մոսկվայի դատարանը ազատազրկել է հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին
Մոսկվայի դատարանը 2020-ին հայերի վրա հարձակված հինգ ադրբեջանցիների դատապարտել է 2.8 տարվա ազատազրկման, ևս երկուսը ստացել են պայմանական վաղաժամկետ ազատազրկում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Դատարանը հինգ ադրբեջանցիներին մեղավոր է ճանաչել խուլիգանության հատկանիշներով, նրանք պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմով։
Հիշեցնենք, որ մասայական ծեծկռոտւքը տեղի է ունեցել 2020-ի հուլիսին՝ տավուշյան դեպքերի օրերին։ Հուլիսի 24-ի գիշերը ադրբեջանցիների խումբը հարձակվել էր հայկական պետհամարանիշներով մեքենաների վրա ու ծեծել մեքենաներում գտնվողներին։