Ո՞րն է ավելի ճիշտ՝ տանը պատրաստած լանչը տանել աշխատավայր, թե՞ սնվել ճաշարանում
Հաճախ մարդիկ չափազանց ծույլ են գտնվում աշխատավայր լանչեր վերցնելու հարցում: Այն լրացուցիչ աշխատանք է և թանկարժեք ժամանակի վատնում: Հետևաբար, շատերը նախընտրում են ճաշել ճաշարանում կամ սրճարանում: Այնուամենայնիվ, ո՞րն է ճիշտը: Այդ մասին խոսել է դիետոլոգ, Ռուսաստանի դիետոլոգների և սննդի արդյունաբերության մասնագետների միության անդամ Անաստասիա Յարոսլավցևան:
Փորձագետի կարծիքով, երկու տարբերակներն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Եթե լանչը վերցնում են իրենց հետ, ապա պետք է սննդամթերքի և սպասքի համար ապահովել պահպանման պայմաններ։ Սենյակային ջերմաստիճանում պահպանվող սնունդը հիանալի միջավայր է բոլոր տեսակի միկրոօրգանիզմների զարգացման համար: Կես օր պայուսակի մեջ պահելով՝ ճաշի տարան կարող է աղիքային խանգարումներ առաջացնել։ Եթե աշխատավայրում չկա սառնարան, ապա ավելի լավ է ուտել ճաշարաններում։ Եթե հնարավոր է նորմալ պայմաններ ապահովել սնունդի պահպանման համար, ապա կարելի է նախապատվություն տալ տնականին։
Աշխատանքի վայր սնունդ վերցնելու դրական կողմն այն է, որ անձը գիտի, թե ինչպես է այն պատրաստվել, ինչ ապրանքներ են օգտագործվել, դրանք որքանով են թարմ, յուղալի, աղի, կծու և այլն:
«Տնական սննդի տարայի մյուս առավելությունը՝ չափաբաժնի վերահսկելիությունն է: Որպես կանոն, դուք հավաքում եք ձեր լանչը, երբ կուշտ եք (երեկոյան կամ առավոտյան): Վերցնում եք այնքան սնունդ, որը բավարարում է ձեր քաղցը: Վատն այն է, որ նույնիսկ երբ աշխատավայրում շատ ես քաղցած, միևնույնն է ունեցածդ չափաբաժինը պետք է ուտես և հագենաս։ Այն ձեզ էներգիա կտա աշխատանքային օրը շարունակելու համար։ Մինչդեռ ճաշարանում սնվելու դեպքում, երբ դուք շատ եք քաղցած, ամենայն հավանականությամբ կվերցնեք ավելին, քան անհրաժեշտ է: Ավելի շատ գումար կծախսեք և շատ ուտելու ռիսկի կենթարկվեք: Այս դեպքում լանչը ոչ թե կտա, այլ կխլի ձեր էներգիան։ Գիտեք, լինում են այնպիսի ընթրիքներ, որից հետո ուզում եք պառկել և չաշխատել»,- ասում է Անաստասիա Յարոսլավցևան:
Սննդաբանը բացատրել է լանչի այլ առանձնահատկությունները.
«Տարայով սննդի բացասական կողմը գեղագիտական տեսքն է: «Սննդի «գեղեցկությունը» ազդում է նրանից մեր բավարարվածության զգացումի վրա։ Պետք է ուտել՝ ուտելու ցանկությամբ, կարևոր է այն ցանկանալը: Այս առումով սրճարանային և ճաշարանային սնունդը, հավանաբար, գերազանցում է տնական սննդին: Չնայած այսօր դուք կարող եք ինքներդ ընտրել էսթետիկ տարաներ՝ տարբեր բաժիններով, բաժանումներով, հետաքրքիր դիզայնով։ Պետք է ճշտել, թե պլաստիկը, որից պատրաստված է տարան, թույլատրելի է սննդի հետ շփման համար: Նաև ստուգեք, թե արդյոք այն ունի «Միկրոալիքային վառարանին պիտանի» նշումը, եթե տաքացնելու և ուտելու եք տարայից:
Լանչը ձեր հետ վերցնել մի բան է, ճաշարանում սնվելն՝ այլ բան։ Գլխավորն այն է, որ ձեր ճաշը լինի բազմազան, չափավոր և կանոնավոր, համեղ և ձեզ համար հեշտ կազմակերպվող»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ ուտել նիհարելու համար․ ձվով նախաճաշի 5 բաղադրատոմս
- Որոնք են երկարակյաց մարդկանց սիրած ըմպելիքները
- Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին
- Ինչո՞ւ շոկոլադը չի կարելի համադրել սուրճի հետ
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- Սննդաբանը հայտնել է իդեալական նախաճաշի գաղտնիքը
- Մալիշևան խոսել է հայտնի ըմպելիքի մասին, որը նվազեցնում է երիկամների քաղցկեղի վտանգը
- 5 անհարմար հարց դիետոլոգին
- Սննդաբանները թվարկել են նախաճաշի 4 վտանգավոր մթերքները
- Ըմպելիքների 5 տեսակ, որոնք խանգարում են նիհարելուն