Արա Այվազյանն Ազատության հրապարակում է. Հայաստանի դիրքորոշումից շատ բան է կախված
Այս պահին Ազատության հրապարակում է գտնվում արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Նա երկար զրուցեց անժամկետ բողոքի ակցիաների մասին հայտարարած «Հայրենիք» կուսակցության նախագահ, պատգամավոր Արթուր Վանեցյանի հետ։
Լրագրողների հետ զրույցում Այվազյանը հիշեցրեց՝ արդեն մեկ տարի է՝ թողել է պաշտոնը։ Իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հռետորաբանությունն այլ էր, թե ինչ է տեղի ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում, ասել չի կարող։
«Պատերազմով գործընթացը չի ավարտվել։ Այն փոշին, որ բարձրացվել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացը շարունակվում է։ Աշխարհքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, սա ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղեծրի մեջ է, այլ շատ ավելի լուրջ է։ Կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ բան է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում»,-ասաց նախկին ԱԳ նախարարը։
Անդրադառնալոց խաղաղության գործընթացում Ադրբեջանի առաջ քաշած պահանջներին՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա Այվազյանը ընդգծեց, Հայաստանը պետք է հստակեցնի, սիկ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Եթե այո, ապա Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը հայտնի տեղերից՝ մայիսի 12-ից սկսած»,-ասաց նախկին նախարարը։
Ստեղծված վիճակն Արա Այվազյանը շատ ծանր է գնահատում,սակայն համարում է, որ ճիշտ դիվանագիտության շնորհիվ Հայաստանը կկարողանա արդյունք ապահովել։
«Մենք ունենք ռեսուրսներ, նախկին ԱԳ նախարարներ, որոնք մեծ փորձ ունեն։ Հիմա մենք պետք է ի մի բերենք ողջ պետական ու ազգային ներուժը»,-ասաց Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Թույլ չենք տալու, որ որևէ մեկը մոռանա մեր նահատակված տղերքին, ուրանա մեր ազգային արժեքները․ Արթուր Վանեցյան
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- Վանեցյան. Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան