Երիտասարդները «Հայրենիք»-ի հետ
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից համակիրների հետ քայլերթ է իրականացնում։ Նրան են միացել նաև մի խումբ երիտասարդներ։
«Տեսնելով մեր ընկերներին՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնք 44 օր իրենց զոհաբերելով կռվել են թուրքի դեմ, իսկ այսօր էլ՝ կռվում են ներքին թուրքի դեմ։ Մի խումբ երիտասարդներով միացել ենք իրենց աջակցելու և համաձայնություն տալով այն մտքին, որ երիտասարդները ևս պետք է միանան իրենց պայքարին և կանգնեն ոտքի։ Եկել ենք մեր ընկերներին ասելու, որ մենք պատրաստվում ենք պայքարել հանուն նրա, որ երիտասարդները գիտակցեն, որ սա երկրի ապագայի պայքարն է և համածմբված համաերիտասարադական պայքար իրականացնեն՝ բոլորի ճիշտ հայեցի ապագան ապահովելու համար» ,- ասաց «Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
Հարցին թե արդյո՞ք պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել բուհերում, ինչպես ժամանակին արել է Նիկոլ Փաշինյանը, Հարությունյանն ասաց․ «Մեր և Նիկոլ Փաշինյանի գործողությունները երբեք չի կարող իրար նման, մի շատ պարզ պատճառաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 2018թ-ին իրականացրած ողջ գործողությունները հիմնված էին ստի վրա, իսկ մեր գործողությունները հիմնված են լինելու ճշմարտության ու հայեցի ապագա կառուցելու վրա»։
Իսկ թե ինչ ակցիաներ են իրականացնելու բուհերում կամ ուսանողների շրջանում, Հարությունյանը պարզապես հայտնեց, որ մի քանի օրից ականատեսը կլինենք։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում
- Վանեցյան. Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն
- Արթուր Վանեցյան. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
- Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
- Մանդատը վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է․ Արթուր Վանեցյան
- Ժամանակ չկա, պետք է գործենք․ Արթուր Վանեցյանի ասուլիսը
- Դավիթ Գալստյանը Ազատության հրապարակում է․ Արթուր Վանեցյան
- Պայմաններն իրականում բարդ են, բայց մենք գիտենք` ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան