Բայդենը բանակցություններ կվարի Ռուսաստանի դեմ միջոցառումները համակարգելու և Ուկրաինային աջակցելու շուրջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր ԱՄՆ դաշնակից և գործընկեր երկրների ղեկավարների հետ տեսակապով կքննարկի ՌԴ-ի դեմ միջոցառումների համակարգման և Ուկրաինային աջակցելու հարցը: Այս մասին է վկայում Սպիտակ տան ղեկավարի՝ երկուշաբթի տարածված գրաֆիկը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահը պաշտպանված տեսակապի միջոցով զրույց կունենա դաշնակիցների և գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու շարունակականությունն ու ջանքերը, որոնք ուղղված են սերտ համակարգման շրջանակներում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելուն»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ զրույցը մամուլի համար փակ կլինի։ Դրա մեկնարկը նախատեսված է տեղական ժամանակով առավոտյան 9:45-ին (Մոսկվայի ժամանակով 16:45-ին):