«Ժողովուրդ». Հետաքրքրասեր մարդկանց Օպերայի տանիք իշխանությունն էր գործուղել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսը հսկվել է Օպերայի շենքի տանիքից: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, ինչից երևում է, որ Օպերայի շենքի տանիքում կանգնած մի քանի տղամարդ հետևում են Վանեցյանի ասուլիսին ու, ըստ երևույթին, տեսանկարահանում այն:
Թե ովքեր են այդ մարդիկ, միայն ենթադրել կարելի է: Պարզ է, սակայն, որ նրանք եթե Վանեցյանի համախոհները, առավելևս՝ լրագրողներ լինեին, այդտեղ չէին բարձրանա. ո՛չ լրագրողները, ո՛չ էլ ասուլիսով հետաքրքրված անձինք Վանեցյանին տանիքից տեսնելու ու նկարելու շարժառիթ հաստատ չէին ունենա։
Օպերայի տանիք հետաքրքրասեր այդ մարդկանց ըստ երևույթին իշխանությունն էր գործուղել՝ հաշվելու հավաքվածներին ու վերևից տեսնելու, թե հրապարակում ինչ է կատարվում։ Թե ում թուլտվությամբ էին այդ մարդիկ Օպերայի տանիք բարաձրացել (ոչ բոլորին է հասանելի այդ տարածքը), մեզ պարզել չհաջողվեց։
Չկարողացանք ճշտել նաև, թե ասուլիսին վերևից հետևողներին զենք ամրակցված եղել է, թե ոչ։ Շենքերի տանիքներում, որպես կանոն, դիպուկահարներն են կանգնում՝ հետևելու իշխանության պաշտոնյաներին, իսկ Վանեցյանը, հիշեցնենք, ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան