Իրանն ու Ռուսաստանն ընդգծել են էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը
ParsToday-ը գրում է, որ ռուսական նավթի և գազի 21-րդ ցուցահանդեսի շրջանակներում, ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, ցուցահանդեսին ներկա ընկերությունների ղեկավարների ներկայությամբ, ասել է, որ նավթային ու գազային հարուստ պաշարների շնորհիվ, Իրանն ու Ռուսաստանը համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն ունեն։
Նա հավելել է, որ ցուցահանեդեսին Իրանի նավթի փոխնախարար և նավթաքիմիական ընկերության գլխավոր տնօրեն Մորթեզա Շահ Միրզայիի և մի շարք իրանական ընկերությունների ներկայությունը վկայում է ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Թեհրանի կամքի մասին:
ԻԻՀ նավթի փոխնախարար Մորթեզա Շահ Միրզային, անդրադառնալով նավթաքիմիական արդյունաբերությոան ոլորտում Իրանի կարողություններին, նշել է, որ նավթի ու գազի պաշարներն այս արդյունաբերության ողնաշարն են:
Նա ցուցահանդեսին ներկա ընկերություններին հրավիրել է ներդրումներ իրականացնել Իրանում, ինչպես նաև մասնակցել Iran Plast և Oil Exhibition ցուցահանդեսներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան