Իրաքի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Թուրքիայի ռազմական գործողությունը իր երկրի հյուսիսում
Թուրքիայի ռազմական գործողությունը Հյուսիսային Իրաքում անընդունելի է և խախտում է Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի երեկոյան, ըստ Alsumaria հեռուստաալիքի, ասել է Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ահմեդ աս-Սահհաֆը։
«Իրաքի Հանրապետության կառավարությունը կտրականապես մերժում և խստորեն դատապարտում է թուրքական զորքերի կողմից Հյուսիսային Իրաքի Մատինա, Ալ-Զաբ, Ավաշին և Բասյան շրջաններում ATAK ուղղաթիռների և անօդաչու սարքերի միջոցով ռմբակոծությունների միջոցով իրականացվող ռազմական գործողությունները»,-ասել է խոսնակը։
Նրա հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաղդադը նման գործողությունները համարում է «իր ինքնիշխանության և երկրի սահմանների անձեռնմխելիության խախտում, ինչպես նաև գործողություն, որը հակասում է երկրների միջև հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին, օրենքներին՝ խախտելով բարիդրացիության սկզբունքը։
Ըստ ալ-Սահհաֆի՝ Արաբական Հանրապետության իշխանությունները, կոչ են անում իր երկրի տարածքը չվերածել կամուրջների կամ տարանցիկ կետերի, որոնք վնաս են հասցնում որևէ հարևան երկրի, միևնույն ժամանակ չեն ընդունում, որ այն «դառնում է արտաքին ուժերի համար հակամարտությունների և հաշիվների մաքրման ասպարեզ»:
Երկուշաբթի գիշերը Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմական գործողություններ են սկսել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների դեմ՝ երկրի ռազմաօդային ուժերի ու հատուկ ջոկատայինները ներգրավելով։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ գործողության առաջին փուլում դրված նպատակներն իրականացվել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան