Լավրովը հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության հաջորդ փուլի մեկնարկի մասին
Ուկրաինայում սկսվում է հատուկ ռազմական գործողության հերթական փուլը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ամբողջական ազատագրմանը։ Այս մասին երեքշաբթի օրը India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչպես հայտարարվել էր ռազմական գործողության մեկնարկին՝ Արևելյան Ուկրաինայում օպերացիան ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ամբողջական ազատագրմանը»,-ասել է նա և հավելել. «Այս օպերացիան շարունակվելու է, սկսվում է գործողության հաջորդ փուլը, և կարծում եմ, որ այժմ կարևոր պահն է»:
Պատասխանելով «Մոսկվա» հածանավի խորտակման մասին հարցին՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է. «Սա ՊՆ-ի գործն է, և այնտեղից բացատրել են, թե ինչ է եղել, դրան ոչինչ ավելացնել չեմ կարող»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ Նշենք՝ ամբողջ Ուկրաինայում ռազմական դրություն է։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հակամարտությունն ու եգիպտացորենի ռեկորդային թանկացումը
- Բայդենը բանակցություններ կվարի Ռուսաստանի դեմ միջոցառումները համակարգելու և Ուկրաինային աջակցելու շուրջ
- Ուկրաինան սադրանքներ է նախապատրաստում Զատկի գիշերը. ՌԴ ՊՆ
- Պենտագոնը դիտարկում է Ուկրաինային Մի-17 տիպի ուղղաթիռներ տրամադրելու հնարավորությունը
- Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենը հրաժարվել է Ուկրաինայում տեղի ունեցողը ցեղասպանություն անվանել
- Զելենսկի. Ուկրաինան մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ