Մի անձնավորեք այս պայքարը, Ազատության հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը. Կարին Տոնոյանը՝ կուսակցություններին
«Կոչ եմ անում միավորվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ»,- Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում հայտնեց «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը:
Նա բոլոր կուսակցություններին և կազմակերպություններին կոչ արեց հետևել իրենց օրինակին, որպեսզի հավատ ու վստահություն արթնացնեն ժողովրդի մեջ:
«Սա խմբային, թիմային պայքար չէ, այլ վեր է բոլոր խմբային և կուսակցական շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հայի հարատևման և կոչ ենք անում բոլորիդ՝ մի անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենքիքի առջև յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտքը»:
Նա բոլորին կոչ արեց դուրս գալ, համախմբվել և հանել հայրենիքը ծանր վիճակից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան