Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին։ Այդ մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուի ընտանիքը երկվորյակների է սպասում։
«Խոր վշտով ստիպված ենք տեղեկացնել, որ մեր երեխան մահացել է: Սա ամենամեծ ցավն է, որ կարող են ապրել ծնողները: Միայն մեր աղջկա ծնունդն է մեզ ուժ տալիս ապրելու այս դժվար պահը՝ հույսով և երջանկությամբ»,-գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերի իր էջերում՝ շնորհակալություն հայտնելով բժիշկներին և բուժքույրերին «խնամքի և աջակցության համար»։
«Մեր փոքրիկ, դու մեր հրեշտակն ես, մենք քեզ միշտ կսիրենք»,-հավելել է 37-ամյա ֆուտբոլիստը։
Ֆուտբոլիստին կարեկցանկքի խոսքեր են հղել «Մանչեսթեր Յունայթեդ» ու Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբները։
Ռոնալդուի ընտանիքում, բացի նորածին դստերից, չորս երեխա կա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան