ՀԲ-ն համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3,2 տոկոս
Համաշխարհային բանկը 2022 թվականի համաշխարհային աճի իր կանխատեսումը 4,1 տոկոսից իջեցրել է մինչև 3,2 տոկոս։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՀԲ նախագահ Դևիդ Մելփասը:
«Մենք 2022 թվականի համար մեր աճի կանխատեսումը նվազեցրել ենք մինչև 3,2 տոկոս՝ նախկին 4,1 տոկոսից», - ասել է նա լրագրողներին։
Տնտեսական ակտիվության դանդաղեցման գործոններից Մելփասը նշել է Ուկրաինայի իրադարձությունները, Չինաստանում կորոնավիրուսային արգելափակումները, էներգառեսուրսների, պարարտանյութերի, սննդամթերքի գների աճը և տոկոսադրույքների բարձրացման մեծ հավանականությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան