Էրիկ Իսրայելյանը «ռմբահարել» է Մոնտենեգրոն ներկայացնող մրցակցին
Էրիկ Իսրայելյանը պարզապես «ռմբահարեց» Մոնտենեգրոն ներկայացնող մրցակցին։ Այս մասին տեղեկացում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ տեղեկացնելով, որ նա կիսաեզրափակիչում է:
«Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության ¼ եզրափակիչում 60 կգ քաշային Իրսայելյանը մրցեց Տոմիսլավ Ջինովիչի հետ ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին: Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան հասցրեց Ջինովիչին և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը հաշիվ բացեց:
Ուժգին հարվածները մեր մարզիկը շարունակեց նաև նոկդաունից հետո և դեռևս առաջին ռաունդը չավարտված ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրին մենամարտը ու հաղթանակը շնորհեցին Իսրայելյանին: Այսպիսով երկու հայ բռնցքամարտիկ արդեն կիսաեզրափակիչում է: Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը»,- հայտնում են ֆեդերացիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան