«Հրապարակ». Իշխանությունը ինչպե՞ս է որոշել հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը որոշել է հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին, այդ առաքելությունը վերապահվել է ուժային կառույցներին։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ օրերս մեծ հավաք է կազմակերպվել ոստիկանությունում, ու ղեկավար կազմից հանձնարարականներ են իջեցրել իրենց՝ առ այն, որ գյուղերում, քաղաքներում տեղի իրավապահները պետք է հայտնաբերեն ակտիվիստներին, այն անձանց, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի որդեգրած կուրսի հետ կապված։ Ասենք, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կարող են բողոքի օջախներ առաջացնել։
Ոստիկանությանը հրահանգվել է նման մարդկանց հետ «աշխատանքներ» տանել, բնականաբար՝ ոստիկանական մեթոդներով։ Բացատրել, թե ինչքան կարևոր է խաղաղությունը, և հասկացնել, որ ոչ մի պարագայում չի կարելի խոչընդոտել այդ գործընթացին։ Իսկ ով չհասկանա, ավելի «հասկանալի» մեթոդներով բացատրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան