Վարդան Բալյան. Այսպիսի առաջնորդ ու առաջնորդող թիմ կա
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թերևս առաջին անգամ երկար ամիսներ, գուցե տարիներ անց մեր երկրում ձևավորված և զարգացող իրավիճակին անդրադառնալու եմ ոչ որպես վերլուծաբան: Ծանր ու դժվար ժամանակներ ենք ապրում, և խոսքն ամենևին չի վերաբերում վերջին չորս տարիներին:
Այդպիսին են եղել բոլոր տարիները մեր անկախացումից ի վեր, այդպիսին են եղել անկախացումից առաջ, հայի համար թերևս այդպիսին է եղել պատմության ամբողջ ընթացքը՝ հաղթանակներով ու պարտություններով: Պարտություններ ու անկումներ, որոնց գլխավոր պատճառը առավելապես եղել է մեր ներքին անհաշտությունը, սեփական ճակատագրին տեր կանգնելու անկամությունն ու պառակտվածությունը, ազգային ներքին քայքայումը, սեփական ուժերի նկատմամբ անվստահությունն ու անհավատությունը: Ազգային նկարագրի մաս է դարձել ֆրոնդիզմը, երբ բոլորը անընդհատ դժգոհում են ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, բայց խոսքից այն կողմ ոչինչ անել պատրաստ չեն, ընդդիմանում են միմյանց առավելապես անձնական կամ խմբակային շահերի հիմքով:
Ու այդ ֆրոնդիզմը համատարած է հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ և քաղաքականության մեջ: Իշխանություն, թե ընդդիմություն իրենց կենացասած են պատկերացնում: Այս իրավիճակում ժողովուրդը պետք է համաձայնություն տա ազգային-պետական կյանքի նոր ընթացքի մեկնարկի, ազգային պետակաշինության նոր գործընթացի: Այդ բավական կլինի ընդամենը մի քանի շաբաթում վերականգնելու ազգային պատիվը, վերակազմակերպել պետական մեքենան ու լուծել ներկայում անլուծելի թվացող բոլոր խնդիրները՝ անվտանգային, թե տնտեսական՝ բոլոր, հաղթահարել կուսակցական, խմբակային պառակտումը իրավիճակի հրամայական անհրաժեշտության և մեզ սպառնացող վտանգավոր հետևանքներից խուսափելու համար:
Ապրիլի 24-ը սուրբ հիշատակի օր է յուրաքանչյուր հայի համար, համազգային սգի, բայց և ոգեկոչման օր, որ պետք է մեր հայրենիքում ապրելու, արարելու հավաքական կամքը ամրապնդի: Մեզնից յուրաքանչյուրը իր ներսում պետք է հասկանա ու գիտակցի, որ իրեն պատիվ է վիճակված մասնակցելու հայրենիքի վերածննդին, ազգային նոր վերելքին: Ու ապրիլի 24-ին այդ գիտակցումը յուրաքանչյուրիս պետք է ուժ և կորով տա ապրելու և հաղթելու, հասկանալու, որ մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է վերականգնել ազգի ոգու և կամքի միասնությունը, ձևավորել վճռական և արդյունավետ գործողությունների ունակ, ազգային վերածննդի կառավարություն՝ ունակ և պատրաստ կոշտ դիրքերից պաշտպանել մեր ազգային պատիվն ու հեղինակությունը:
Մեզ անհրաժեշտ է կայացնել իրապես հայրենատեր ազգային պետություն, որ կոչված կլինի կազմակերպել և ղեկավարել մեր ժողովրդի գոյապայքարը ու զարգացումը:
Կարծում եմ, շատերը, եթե ոչ բոլորը կցանկանան իմանալ, թե ո՞ւմ ղեկավարությամբ և ովքե՞ր կարող են կյանքի կոչել այս հրամայական պահանջը: Համարյա համոզված եմ, որ քիչ չեն մարդիկ, ովքեր առնվազն կասկածում են կամ համոզված են՝ այդ անել հնարավոր չէ, քանի որ թվում է չկա այդպիսի առաջնորդ ու առաջնորդող թիմ:
Կա:
Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ ապրիլի 24-ից հետո իմ ֆեյսբուքյան էջում հանդես եմ գալու այլևս որպես այդ ուժի հանրային կապերի պատասխանատու»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Այլանդակության շքերթ է, սրբապղծության պարահանդես
- Վարդան Բալյան. Չմեկնաբանեմ, թե ինչ է նշանակում նման խոստովանությունը Փաշինյանի շուրթերից
- Վարդան Բալյան. Սիսիանի ավագանուն կոչ եմ անում հրավիրել արտահերթ նիստ, կայացնել անհրաժեշտ որոշումներ և ինքնալուծարվել
- Վարդան Բալյան. Ադրբեջանական օրակարգերը սպասարկողների պակաս սեփական երկրի բարձրագույն իշխանության մարմնում կարծես չունենք
- Վարդան Բալյան. Ադրբեջանական կառավարական կառույցները մեր տեղեկատվական հարթակներում իրականացնում են ակտիվ թիրախային ֆիշինգ
- Վարդան Բալյան. Ադրբեջանում մարդկանց համբերությունը շատ արագ կարող է սպառվել
- Վարդան Բալյան. Ազատ անկման վիճակում ենք, իսկ մեր կառավարությունը որոշել է թուլանալ և հաճույք ստանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին