Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:
Փաշինյանը և Միշելը քննարկել են նաև ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը:
Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյանի հայտարարությունը
- Հատուկ նշանակության իրադարձություն. ՌԴ-ն՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան