«Մեր հարևան Հայաստանի հետ շարունակում ենք կարգավորման գործընթացը». էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իֆթարի ընթացքում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել և կարճ անդրադարձ արել հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Էրմենիհաբերը։
Մասնավորապես ասել է․
«Համոզված ենք, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատագրումից հետո մեր տարածաշրջանում խաղաղության հնարավորություն է ընձեռնվել։ Այս հնարավորությունն անտեղի չկորցնելու համար մեր հարևան Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը»։
Նշենք, որ «իֆթար» բառը, որպես կրոնական տերմին, նշանակում է պահքի ավարտ։ Իֆթարը երեկոյան ընթրիքն է, որն ընդունում են իսլամի հետևորդները ռամադան ամսին։ Իսկ ռամադանը (նաև ռամազան) իսլամական օրացույցի 9-րդ ամիսն է, որը համարվում է մուսուլմանական աշխարհի պահքի ամիսը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան