Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
Երեք պատերազմի մասնակից, Արցախի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սևյանն այսօր հայտարարել է նստացույց՝ ի համերաշխություն հացադուլ հայտարարած երիտասարդներին։
«Տեսանք, որ մեր երիտասարդ զինվորները հացադուլ են արել։ Թեև երեկվանից համոզում ենք , որ դուրս գան հացադուլից,քանի որ երիտասարդները դեռ շատ պայքարելու տեղ ունեն, բայց չհաջողվեց։ Հիմա մենք կփորձենք իրենց սատարել՝ նստելով իրենց հետ նստացույցի» ,- լրագրողների հետ զրույցում ասաց Սևյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ իր մարտական ընկերների մի մասն Ազատության հրապարակում է, մյուս մասն էլ՝ դիրքերում։
«Կոչ եմ երիտասարդներին մասնակցել, քանի որ այստեղ որոշվում է իրենց ապագան։ Մենք փորձում ենք այս երկիրը թմբիրից հանենք իրենց ապագայի համար»,- հավելեց ազատամարտիկը։
Սևյանը նաև հայտնեց, որ ապրում է հենց սահմանին․ «Ադրբեջանցին իմ տնից հեռու 50 մետր է հեռու։ Դա այն տարածքն է, որ մեր Կառավարությունը զիջել էր, բայց մենք չտվեցինք։ Այսօր արդեն պայքարի վերջին աստիճանն է։ Այսօր չպահեցինք, վաղը լինելու է Երևանի մեջտեղում։ Մի թողեք, որ թշնամին գա հասնի ձեզ, հետո մտածեք ինչ եք անում»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Սպասում եմ բոլորիդ ժամը 19։00-ին Ազատության հրապարակում
- Վանեցյան. Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն
- Արթուր Վանեցյան. ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է
- Եթե իմ ասածն անեին, Գորիսն ու Կապանն իրարից կտրված չէին լինի, Սև լճում թուրքը նստած չէր լինի․ Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Մեկնարկը տրված է
- Մանդատը վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է․ Արթուր Վանեցյան
- Ժամանակ չկա, պետք է գործենք․ Արթուր Վանեցյանի ասուլիսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան