Գերագույն հրամանատարին խանգարում էին այդ 5000 երեխաները, որ տարածքները զիջեր. Պատերազմի մասնակից
Երեք պատերազմի մասնակից, Արցախի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սևյանը, ով երեկվանից Ազատության հրապարակում հայտարարել է նստացույց՝ ի համերաշխություն հացադուլ հայտարարած երիտասարդներին, լրագրողներին ասաց, որ ոչ մեկից ոչինչ չի սպասում։
«Իմ ու իմ ընկերների ներկայությունով ես գոնե իմ խղճի հանդեպ… Ես գիտեմ, որ ես արեցի ամեն ինչ, փորձում ենք աջակցել այս տղաներին, թե հետագան ինչ կլինի, չեմ կարող ասել»,- ասաց նա։
Անդրադառալով օրեր առաջ ԱԺ-ում իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հնչեցրած այն տեսակետին, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու տարբերակը այդքան էլ ճիշտ չի եղել, Ա.Սևյանը ասաց «Մի բան պետք է պարզ հասկանանք՝ այս մարդիկ եկել են իշխանության հատուկ դրա համար, 4 տարի է՝ երկրի ղեկավարությունն են, ոչինչ չեն կարողացել անել, այդ մարդիկ արժեք չունեն, իրենց արժեքն իրենց աթոռն է ու իրենց նստավայրը։ Այն պատգամավորը, որ ասել է՝ «Արցախյան շարժումը հանգեցրեց Դաշտային Ղարաբաղի հայաթափմանը», փոխանցեք այդ գիտունիկին, որ Դաշտային Արցախից է սկսվել շարժումը։ Դաշտային Արցախն ընկավ, նոր Արցախյան շարժումը սկսեց։ Դա էլ մեր դժբախտությունն է, որ մեր սերունդների ապագան որոշողները գոնե Հայաստանի նախկին քարտեզներին տեղյակ չեն»։
Ըստ նրա, եթե կապիտուլյացիան չստորագրվեր, չէինք կորցնելու թե Շահումյանի շրջանը, թե Լաչինը, թե Օմարի լեռնաշղթան, երևի պլանավորած դրանք էլ տվեցին, վերջացրեցին։
«Ադրբեջանցիները եկել, հասել էին մի բարձունքի, որտեղից առաջ շարժվել չէին կարող, դա էր իրենց հնարավորությունը, դա էլ էլի ի շնորհիվ վատ կառավարման։ Օմարում 15 հազարից ավելի զորք է եղել, որ կարող էր տեղափոխվել Շուշի և Հադրութ, բայց չեն հանվել։ Միգուցե նոր գեներալները գտել են այդպես ավելի ճիշտ է։
Եթե նորմալ կազմակերպեին, Շահումյանի շրջանն էլ կլիներ, Վարդենիսը, Ջերմուկը վտանգված չէր լինի, Շահումյանը տալով՝ Հայաստանի այդ թևը կտերցինք ու երեք կողմից գցեցին շրջափակման մեջ, դա էլ էր երևի կանխամտածված։
Եթե հնարավոր էր առանց զոհերի հասնել այս աստիճանի, դե թող անեին, գերագույն հրամանատարին խանգարում էր այդ 5000 երեխան, որ տարածքները զիջեր։ Այս մարդիկ համ զորքը վերացրեցին, համ Հայաստանի զինամթերքը վերացրեցին, ասում էր՝ 25 հազար զորք փրկեցի։ Ո՞ւր է իր այդ փրկած զորքը , ո՞ւր են այդ փրկվածները»,- ասաց Աշոտ Սևյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արդեն դրական ազդակներ ենք ստանում. հացադուլի դիմած տղաներ
- Հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը․ ԱՀ ՄԻՊ-ը՝ հացադուլ անող երիտասարդներին
- Պատերազմի մասնակիցները նստացույց են հայտարարել՝ հաջակություն երիտասարդ հացադուլավորների
- ՄԻՊ-ը, ըստ անհրաժեշտության, կայցելի հացադուլի դիմած տղաներին
- Հացադուլի դիմած տղաներ. Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի
- Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին. Հացադուլ հայտարարած երիտասարդներ
- Արթուր Վանեցյան. Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում սկսում են անժամկետ հացադուլ
- Նվեր Կիրակոսյան. Հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան լինելու ենք Ազատության հրապարակում