Փաշինյանի հերթական խայտառակությունն ու սուտն արդեն Մոսկվայում․ Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․
«Այսօր կեսօրից պաշտոնական եւ ոչ պաշտոնական լրահոսերում շրջում էր վերնագիր, թե Փաշինյանը Պուտինի հետ համաձայնության է եկել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Պարզվում է Փաշինյանը հերթական անգամ խաբում է, խաբել է Հայասաստանի հասարակությանն ու անգամ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վոլոդինին, որի հետ հանդիպմանն էլ իբր այդ մասին Նիկոլը հայտարարել է։
Լուրը տարածել է Հայաստանի կառավարությունը, ժամը 14։19-ին լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրություններում նշված է (ուղղակի մեջբերում հաղորդագրությունից, որը պահպանված է) «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ: Իբր Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Փաշինյան-Պուտին վերջնական համաձայնության կայացման առիթով ադրբեջանցիները սկսեցին աղմուկ բարձրացնել, որից հետո, ամենայն հավանականությամբ Կրեմլից ստացված զանգից հետո արդեն ԿՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվել է, ու նշվել, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։
Մեկը, որն արդեն մեկ տարուց ավելի մամուլի քարտուղար չունի, ամեն վարկյան, անգամ միջազգային հարթակներում է ստում այլևս անվերադարձ մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նիժնի Նովգորոդ
- Փաշինյան-Պուտին քննարկմանը վերջնական համաձայնության են եկել ոչ թե ԼՂ հարցի շուրջ, այլ ԼՂ անվտանգության հարցի շուրջ
- Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանն ասել է՝ Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են ընդհանուր մարտահրավերների
- Փաշինյանն ասել է՝ Պուտինի հետ քննարկմանը վերջնական համաձայնության են եկել ԼՂ հարցի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան