Էլինար Վարդանյան. Տղաները անպայման պետք է վրան ունենան: Ամոթ է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է.
«Առավոտից Ռոբերտ Հայրապետյանի հետ Ազատության հրապարակում բանակցում ենք հերթապահություն իրականացնող Ոստիկանության պատասխանատուների հետ` հացադուլ հայտարարած երիտասարդներին վրանով ապահովելու հարցով:
Աշխատանքային կոնտակտներ հաստատեցինք նաև ՄԻՊ գրասենյակի հետ: ՄԻՊ-ը արձագանքեց օպերատիվ, խնդրի վերաբերյալ խոսեց Ոստիկանության պետի հետ: Այժմ սպասում ենք Ոստիկանության արագ արձագանքին:
Տղաները անպայման պետք է վրան ունենան: Ամոթ է, որ հասարակ վրանի հարցն այսքան ձգձգվել է: Խնդիրը րոպե առաջ պետք է լուծված լինի:
Ուզում եմ նաև դիմել մեր երիտասարդներին: Այս պահին դուք պետք է լինեք ձեր հասակակիցների կողքին: Նրանք պայքարում են մեր երկրի համար»։