«Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաև Արցախից են միացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազատության հրապարակում նստացույց սկսած «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաև Արցախից են միացել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախից Երևան եկածներն ու Փաշինյանի հրաժարականը պահանջողները (նրանց անուններն իրենց ցանկությամբ չենք նշում) նշեցին, որ եթե հանկարծ վարչապետ Փաշինյանը հակաարցախյան ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, ապա ամբողջ Արցախը մի մարդու նման ոտքի է կանգնելու: «Խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, բայց չի հարցնում մեր՝ արցախցիներիս կարծիքը: Եթե ուզում են, թող իրենք գնան ադրբեջանցու հետ ապրեն կողք կողքի, մենք Ադրբեջանի կազմում որևէ տեսակի կարգավիճակով ապրել չենք պատրաստվում ու պատկերացնում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ոչ միայն արցախցիներին, այլ նաև քաղաքագետներին մտահոգում է այն հանգամանքը, որ այս ամսվա մեջ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները տարանջատող խումբ պետք է ձևավորվի: Սահմանների հստակեցումն ու ՀՀ սահմանների ճանաչումը, ըստ վերլուծաբանների, Արցախի կարգավիճակի հարցը հարցականի տակ դնել է նշանակում: Հայաստանը, ստացվում է, իր սահմանները գծում ու մի կողմ է քաշվում՝ վտանգելով Արցախի հետագան: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան մինչ օրս իր սահմանները հարևանների հետ չի հստակեցրել, ինչը վկայումն է այն բանի, որ նրա տարածքային նկրտումները չեն ավարտվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան